ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը Բռնոյում

26 ապրիլի, 2018 | 21:05

Ապրիլի 23-ին չեխական Բռնոյի «Ապակե մարգագետիններ» ակումբում Մասարիկի անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի չեխական գրականության ամբիոնի դասախոս Վլաստիմիլ Չեխը և մի շարք ուսանողներ կազմակերպել էին ռումինահայ գրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» և չեխ գիտնական Միխալ Ռոուտիլի «Քրիստոնյաների արհավիրքը» գրքերից հատվածների ընթերցումը։

«Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը նվիրված էր Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին։ Բացման խոսքով հանդես եկան Վլաստիմիլ Չեխը և ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, նշեց, որ, եթե տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թեման Չեխիայում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով դժվար էր շոշափել, ապա վերջին շրջանում, հատկապես խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից դատապարտող բանաձև ընդունելու համատեքստում, այն դարձել է պահանջված։ Հայ դիվանագետը նշել է, որ ուրախալի է, որ դրան անդրադառնում է երիտասարդ սերունդը։ Ընթերցումն ուղեկցվեց Կոմիտաս վարդապետի երաժշտությամբ։

orer.eu


Առնչվող նյութեր
1. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
2. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
3. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
4. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
5. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
6. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
7. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
8. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
9. Քոչարին Պրահայի կենտրոնական հրապարակում. /տեսահոլովակ եւ լուսանկարներ/
10. Բերնստայնի 100-ամյակը նշվեց ,,Պրահայի գարուն,, փառատոնում. երգեց նաեւ Ադրիան Տեր Գրեգորյանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: