ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նազիկ Ավդալյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

«Հաղթանակը նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղերքին: Մենք ձեզ հետ ենք»,- ասել է Նազիկը` հաղթանակից հետո
14 ապրիլի, 2016 | 17:04

nazik avdalian 2016Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը նորվեգական Ֆորդե քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Կանանց մրցաշարի 69 կգ քաշային կարգոմ մրցում էին 9 ծանրորդ: Պոկում վարժության ժամանակ Ավդալյան առաջին մոտեցմամբ բարձրացրեց 100 կգ, այնուհետ՝ 105կգ, սակայն անհաջող ստացվեց 107 կգ: Այս կերպ Ավդալյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Առաջին տեղում Բելառուսի ներկայացուցիչ Դարյա Պարաբուտն էր:

Հրում վարժության ժամանակ Ավդալյանը կատարեց իր բոլոր երեք մոտեցումները: Նախ 122, հետո 127 և վերջում էլ 132 և նվաճեց փոքր ոսկե մեդալը: Երկամարտի 237 կգ արդյունքով Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ապրիլի 15-ին մեդալների համար կպայքարի 75 կգ քաշայիին Սոնա Պողոսյանը, ով կմրցի A ենթախմբում:

 

Լուսանկարներն՝ այստեղ

Նորվեգիա, Ֆորդե

ՀԱՕԿ լրատվության բաժին

nazik avdalian 3

 


Առնչվող նյութեր
1. Հայերը լավագույնն են Եվրոպայում՝ 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալներ ծանրամարտում
2. Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն՝ նոր ռեկորդով. 5-րդը Հայաստանից
3. Եվրոպայի երեք հայ չեմպիոն ծանրամարտում. Կարուշ Ղուկասյան, Սոնա Պողոսյան, Անդրանիկ Կարապետյան
4. Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
5. Սիմոն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
6. Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
7. Սիմոն Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
8. Գոռ Մինասյան. Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը
9. Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
10. Սիմոն Մարտիրոսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: