ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում

14 նոյեմբերի, 2018 | 10:20

 Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ հայ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը: Ներկա են գտնվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Հոգեհանգստյան կարգը կատարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Յուրի Վարդանյանը մահացել է 2018-ի նոյեմբերի 2-ին ՝ ԱՄՆ-ում, նրա աճյունը տեղափոխել են Երևան: Յուրի Վարդանյանի աճյունը հողին հանձնվեց  Կոմիտասի անվան պանթեոնում:

Հանրահայտ մարզիկը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին Գյումրիում։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։

1980 թվականին իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ։ Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում՝ նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց ռեկորդ` միջին քաշային կարգում բարձրացնելով 400 կգ։

2013-2014 թվականներին եղել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ապա Վրաստանում Հայաստանի դեսպան: Պարգևատրվել է մի շարք մեդալներով:


Առնչվող նյութեր
1. Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
2. Գագիկ Ծառուկյանը Պրահայում մասնակցել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի Գլխավոր ասամբլեային
3. Հայերը լավագույնն են Եվրոպայում՝ 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալներ ծանրամարտում
4. Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն
5. Էրիկ Աղաթելյանը՝ արծաթե մեդալակիր
6. 13-ամյա Արթուր Սարկիսյանը՝ ըմբշամարտի Չեխիայի չեմպիոն
7. Վիսբադէնի «Մասիս» խումբը հաղթեց գերմանական մրցաշարում
8. Հայաստանի հավաքականի 29-րդ օլիմպիականն է հրաձիգ Հրաչ Բաբայանը
9. Չեխիա. Սատարենք հայ համայնքի ,,Արմենիա,, ֆուտբոլային թիմին
10. Համահայկական ամառային 7-րդ խաղերը կլինեն Արցախում, ձմեռային 2-րդ խաղերը՝ Ծաղկաձորում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: