ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Յուրա Մովսիսյանի երեք գոլերը իր նորամուտում ` ,,Սպարտակ,,-,,Թերեք,, խաղում

10 մարտի, 2013 | 15:10

Այսօր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի Մոսկվայի «Սպարտակի,, և Գրոզնիի «Թերեքի,, միջև հանդիպումը, որի գլխավոր հերոսը դարձավ մոսկովյան Սպարտակի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ավարտվեց ,,Սպարտակի,, հաղթանակով։

Ինչպես հաղորդում է tert.am-ը, տանտերերի կազմում արդեն հանդիպման երկրորդ րոպեին խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով մի քանի րոպե անց` 30-րդ րոպեին, հեռու տարածությունից բավական գեղեցիկ հարվածով կրկին գրավել է մրցակցի դարպասը` կրկնապատկելով խաղի հաշիվը:

Հանդիպման 76-րդ րոպեին Մովսիսյանը 3-րդ գոլն ուղարկել է «Թերեքի,, դարպասը` հաշիվը դարձնելով 3:0 և ձևակերպելով իր առաջին հեթ-տրիկը «Սպարտակի,, կազմում: Նշենք, որ հյուրերն ընդամենը 2 րոպե անց կարողացել են խփել այս խաղում իրենց միակ գոլը, որի հեղինակը դարձել է ժոզե Մաուրիսյոն:

Ըստ tert.am-ի 82-րդ րոպեին Վալերի Կարպինը Մովսիսյանին հանգստանալու հնարավորություն է տվել «Սպարտակի,, կազմում իր առաջին պաշտոնական խաղը նշող Մովսիսյանին: Հայաստանի հավաքականի հարձակվողը հեռացավ խաղադաշտից` հանդիսականների բուռն ծափահարությունների ներքո:

Հարկ է նշել, որ այս խաղում ձևակերպած հեթ-տրիկի շնորհիվ Յուրան 12 գոլով միանձնյա գլխավորեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը:

Ըստ news.am-ի «Թերեկի» հետ խաղից հետո «Սպարտակի» ֆուտբոլիստները հանդիպման գնդակը նվիրեցին ինձ: Սա առաջին գնդակն է, որով ես գոլ եմ խփել «Սպարտակի» կազմում: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում Գրոզնիի «Թերեկի» դարպասը 3 գնդակ ուղարկելուց հետո Հայաստանի հավաքականի հարձակվողը կիսվել է տպավորություններով, փոխանցում է «Советский спорт»-ը:

-Ինչպիսի՞ տպավորություններ ունեք անդրանիկ խաղից առաջ:

-Հիանալի տպավորություններ: Մենք վաստակեցինք 3 միավոր, իսկ ես դարձա հեթ-տրիկի հեղինակ. դա ֆանտաստիկ է:

-Խփած 3 գոլերից ո՞րն էր առնձնահատուկ Ձեր համար:

-Բոլոր գոլերն էլ առնձնահատուկ էին: Ամենագլխավորը, որ նրանք տարբեր էին:

-Խաղից հետո ի՞նչ ասաց Վալերի Կարպինը:

-Ոչինչ չասաց: Կարպինը շնորհավորեց թիմին ու բոլոր ֆուտբոլիստներին:

-Ձեր ձեռքում «Սպարտակի» ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակ է. դա Ձեր նվե՞րն է:

-Այո, այս գնդակն ինձ նվիրեց թիմը: Սա առաջին գնդակն է, որով ես գոլ եմ խփել «Սպարտակի» կազմում:

-3:1 հաշվի ժամանակ դարպասապահի սխալն անհանգստացրե՞ց Ձեզ:

-Ոչ, ընդհանրապես: Մենք լիովին վստահ էինք մեր ուժերին: Պետք չէ մեղադրել ոչ ոքի:

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Արա Թադեւոսյան. Վարդան Մինասյանի ֆենոմենը
2. Հայաստան-Իտալիան ավարտվեց 2։2 հաշվով
3. Ֆուտբոլ. Հայաստանի հավաքականը հաղթեց Բուլղարիայի թիմին 2:1 հաշվով
4. Մեծ սկանդալ չեխական ֆուտբոլում
5. Հայաստանի հավաքականն առաջադիմել է 12 տեղով ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում
6. Հայաստանի հավաքականը Երեւանում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց. Հայաստան-Դանիա՝ 0:1
7. Հայաստանի հավաքականից ակնկալում են հաղթանակ
8. Չեխական մամուլ- ԴՆԵՍ օրաթերթը Հենրիխ Մխիթարյանին համարում է Հայաստանի ֆուտբոլի թագավորն ու հպարտությունը
9. Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Չեխիա
10. Միխալ Բիլեկ. Հայաստանի հավաքականն ուժեղ է Չեխիայից

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: