ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Յովհաննիսեանի անուան քիմիական 118-րդ տարրը պիտի հաստատուի Նոյեմբերին

12 նոյեմբերի, 2016 | 09:05

hovhannisyan-yuri/abakanews.org/– Յայտնի գիտնական Եուրի Յովհաննիսեանի ի պատիւ oganesson (og) կոչուած քիմիական տարրը պիտի հաստատուի Նոյեմբերին: Այդ մասին յայտնած է գիտնականը՝ «Հիւլէական հետազօտութիւններու միացեալ հիմնարկի օրերը Հայաստանի մէջ» միջազգային գիտաժողովէն առաջ, որ նուիրուած էր հիմնարկի հիմնադրութեան 60-ամեայ յոբելեանին:

1992 թուականէն Հայաստան դարձած է Միացեալ հիմնարկի անդամ-պետութիւն: Հայաստանի մասնագէտները մասնակցած են եւ այսօր ալ կը մասնակցին միացեալ հիմնարկին կողմէ իրականացուող բազմաթիւ մեծ նախագիծերու. 12 հայ գիտնական եւ մասնագէտ ներառուած են հիմնարկի ծրագիրներուն մէջ։

«Տարրը կը հաստատուի Նոյեմբերի սկզբին: Տարրի յայտնաբերումը թոյլ է տալիս հասկանալ, որ աշխարհն աւելի մեծ է, քան կարծում ենք», ըսած է Յովհաննիսեան՝ աւելցնելով, որ նոր տարրի բացայայտման վրայ 20 տարի աշխատած է։

«Մենք կը պատրաստուինք ներկայացնել Տուպնայի մէջ նոր գերծանր տարրերը, որոնք պիտի ներառուին Մենտելէեւի աղիւսակին մէջ: Տարրերէն մէկը շուտով պիտի կրէ յայտնի հայ գիտնական Եուրի Յովհաննիսեանի անունը», ըսած է հիմնարկի տնօրէն Մաքսիմ Մատուէեւը: Ան աւելցուցած է, որ այդ առումով մեծ նշանակութիւն ունի իր ներկայացուցած հիմնարկին կապերու ամրապնդումը Հայաստանի հետ:

Եուրի Յովհաննիսեան ծնած է 1933 թուականին, Տոնի Ռոսթով: 1976-1989-ին եղած է Տուպնայի հիւլէական հետազօտութիւններու միացեալ հիմնարկի հիւլէական շողագործօն տարրալուծարանի փոխտնօրէն, 1989-1997-ին՝ տնօրէն, 1997-էն՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թուականէն՝ նոյն տարրալուծարանի ծանր միջուկներու հետազօտման բաժինի պետ: 1969-1970-ին եղած է Փարիզի համալսարանի փրոֆեսէօր, Երեւանի պետական համալսարանի, Ֆրանքֆուրթի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարաններու պատուաւոր դոկտոր:

«Աշխատանքները կը վերաբերին փորձարարական միջուկային ֆիզիկային եւ արագացուցչային տեխնիկային: Յովհաննիսեանի ղեկավարութեամբ կատարուել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիւ փորձեր, մշակուել են այդ տարրերի յատկութիւնների հետազօտման փորձարարական ինքնատիպ կայանքներ: Նոր տարրերի (արհեստական սինթեզի բնագաւառում կատարուած յայտնագործութիւնների համահեղինակ է: Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները եւ հետազօտել այդ միջուկների ռէակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների յատկութիւնները», նշուած է անոր կենսագրութեան մէջ։


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: