ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Յոթ նկարիչների ցուցահանդեսը նկարիչների միությունում

09 հուլիսի, 2013 | 22:33

ԵՐԵՎԱՆ.-Հուլիսի 9-ին, Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց «7 գույների կախարդանքը» խմբակային ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի նկարիչներ Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Վլադիմիր Սիմոնյանի, Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի, Վանիկ Սանթրյանի, Սամվել Աթասունցի և Աշոտ Թադևոսյանի վերջին շրջանի լավագույն կտավները:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանում և նպատակ ունի հայ և օտարերկրացի արվեստասերներին ծանոթացնել ժամանակակից հայ գեղանկարչության հետ: «7 գույների կախարդանքը» կգօրծի 10 օր` հուլիսի 9-ից մինչև հուլիսի 19-ը Նկարիչների միության 2-րդ հարկում:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն, ով կարևորեց ցուցահանդեսը, հույս հայտնելով, որ նման ցուցահանդեսները կլինեն շարունակական եւ ավելի կոգևորեն մեր նկարիչներին ու արվեստագետներին:

Այնուհետև ելույթներով հանդես եկան մի շարք արվեստագետներ ու մտավորականներ` իրենց սրտի խոսքն ասելով նկարիչներին:

Գարիկ Ավետիսյան

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Պետո Պողոսյանի «Շարժում» անհատական ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 5-ին
2. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
3. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
4. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
5. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
6. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
7. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
8. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
9. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
10. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: