ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Յիհլավա. Չեխահայ երիտասարդներն իրենց պարով միացան Հայաստանի իրենց հայրենակիցներին

26 ապրիլի, 2018 | 22:03

Շարունակելով պահպանել ավանդութները

Չեխիայի ,,ՈւՐԱՐՏՈւ,, Հայ-Չեխական միությունը  2018 թ-ի ապրիլի 22-ին  Վիսոչինայի մարզի Յիհլավա քաղաքում տեղադրված ԽԱՉՔԱՐ հուշարձանի մոտ, մարզի հայ բնակչության, Պրահայի Հայ Երիտասարդական Միության, Յիհլավայի Հայ Համայնքի և Երիտասարդաց Թեվի մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեցին 1915 թ-ի անմեղ զոհերի հիշատակին և փառաբանելով նահատակների սրբադրումը՝ Պրահայի հայ երիտասարդները հաղթական պարով արժանավորեցին այն:

Միջոցառմանը մասնակցում էին Չեխիայում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, դեսպանատան աշխատակիցներ, որոնք էլ ծաղկեպսակ դրեցին ,,ԽԱՉՔԱՐ,, հուշարձանին: Այնուհետև մասնակիցները հրավիրվեցին Սուրբ Հոգու եկեղեցի: Բացման խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ, ,,ՈւՐԱՐՏՈւ,, Հայ-Չեխական միության նախագահ Ալեքսանդր  Սարգսյանը:

Խոսելով օրվա խորհրդի մասին պարոն Սարգսյանը անդրադարձավ նաև Արցախյան քառորյա պատերազմում զոհված քաջարի հայ զինվորների հիշատակին, և բեմ հրավիրելով՝ շնորհակալություն հայտնեց միջոցառմանը մասնակցող  քառօրյա պատերազմի մասնակից  Նարեկ Յերանոսյանին:

Ներկաները բուռն ծափահարություններով արձագանքեցին արժանի գովեստին: Այնուհետև անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Օրվա խորհրդի վերաբերյալ հանդես եկավ նաև դեսպան Տիգրան Սեյրանյանը: Ներկայացնելով տարբեր ժամանակներում  հայերի հետ տեղի ունեցած ողբերգությունները, կոչ արեց միասնության և համագործակցության:

Միջոցառման երկրորդ մասն ամբողջովին նվիրված էր այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ցանկանալով տեսնել իրենց հայրենիքը արդար և ազատ, ցանկանալով ապրել և ստեղծագործել բարգավաճ երկրում, ցանկանալով իրականացնել այդ պատմական անհրաժեշտությունը, Չեխիայի երիտասարդները միացան հայաստանյան շարժման կոչերին և իրենց հաղթական պարը նվիրեցին Երևանի փողոցներում օրերով բողոքարկող իրենց հայրենակիցներին:

Հանուն Հայ Ժողովրդի բարեկեցության,

Հանուն իրավական արդարության

Հանուն Հայոց Միասնության

Մենք Ձեզանից մեկն ենք

Մենք Ձեզ հետ ենք

«Ասա  ոչ  ՀՀկ ին»

«Քայլ արա մերժիր Սերժին»

 

,,ՈւՐԱՐՏՈւ,, Հայ-Չեխական միություն

Յիհլավայի Հայ Երիտասարդաց Թեվ

Չեխիայի Հայ Երիտասարդական Միություն


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
2.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
3.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
4.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
5.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
6.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
7.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
8.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
9.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
10.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: