ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Յարոմիր Շտետինան «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ

24 հուլիսի, 2013 | 17:45

ՊՐԱՀԱ. – Չեխ սենատոր, իրավապաշտպան, նախկինում լրագրող Յարոմիր Շտետինան կրկին անգամ ձայն է բարձրացնում ամերիկյան իրավապաշտպան «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանում մարդու տարրական իրավունքները ոտնահարելու դեմ։ Այս անգամ նա նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, որն ի պաշտոնե ռադիոկայանի տնօրենների խորհրդի և ամերիկյան օտարերկրյա ոչ-ռազմական Հեռարձակումների կառավարիչների խորհրդի (BBG) անդամ է։ Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ։ 

 ***

Պետքարտուղար հարգարժան Ջոն Ֆ.Քերրիին

2201 C Street NW Washington, DC 20520

U.S.A.

Հուլիսի 22.2013

 

Մարդու իրավունքների ոտնահարումն «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանում պետք է դադարեցվի  հանուն Չեխիայի հանրապետության և Միացյալ Նահանգների փոխադարձ շահերի

 

Հարգելի պարոն Քերրի,

 

Իբրև պետքարտուղար Դուք նաև ի պաշտոնե դաշնային Հեռարձակող կառավարիչների խորհրդի (BBG) անդամ եք, որը զուգահեռաբար հանդիսանում է նաև «Ազատություն/Ազատ Եվրոպա» (RFE/RL) ռադիոկայանի տնօրենների կորպորատիվ խորհուրդ։  Հեռարձակող կառավարիչների խորհուրդը հասարակական դիվանագիտության  ազնիվ առաքելություն ունի. «Տեղեկացնել, ներգրավել և կապել աշխարհի մարդկանց՝   ի աջակցություն ազատության և ժողովրդավարության»։  «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի առաքելությունն էլ ազդեցիկ է. «Հզորացնել մարդկանց՝ մարդու իրավունքների ոտնահարումների դեմ իրենց պայքարում» , «աջակցել ժողովրդավարական արժեքներին ու ինստիտուտներին» , «հզորացնել քաղաքացիական հասարակությունները՝  ժողովրդավարական արժեքների արտացոլմամբ» , «մոդել դառնալ տեղական լրատվամիջոցների համար» և այլն։

Պրահայի իր կենտրոնակայանից «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը 28 լեզվով հաղորդումներ է հեռարձակում դեպի 21 պետություն։ Հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիներ ու քաղաքացիություն չունեցողներ կազմում են ռադիոկայանի խմբագրակազմը։ Նրանք հավատալով և անկեղծորեն հետևում են RFE/RL ռադիոկայանի և Հեռարձակող կառավարիչների խորհրդի հայտարարած առաքելությանը։ Սակայն ավաղ, նրանց սեփական աշխատանքային ու քաղաքացիական իրավունքները կանոնավորապես ոտնահարվում են՝  իբրև ռադիոկայանի ազգային խտրական ներքին քաղաքականության արդյունք։ Ինչպես գիտեք «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը (RFE/RL) դրսում գործող ամերիկյան հանրային դիվանագիտության ամենամեծ ինստիտուտն է, որ Հեռարձակող կառավարիչների (BBG) խորհրդի միջոցով ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։

Ի տարբերություն իրենց չեխ գործընկերների, Պրահայում «Ազատություն/Ազատ Եվրոպա»  ռադիոկայանում աշխատող օտարերկրացիները կարող են աշխատանքից հեռացվել ցանկացած պահի, առանց նախնական զգուշացման, ցանկացած պատճառով կամ առանց պատճառի, առանց աշխատանքային հարաբերությունները կասեցնելու պատճառի տեղեկացման։  Աշխատած տարիների դիմաց իբրև փոխհատուցում աշխատանքային համաձայնագրով նրանց հատկացվելիք գումարն էլ չի տրվում, եթե նրանք չեն ստորագրում իրենց իրավունքները դատարանում պաշտպանելուց հրաժարվելու  մասին պայմանագիր. Մի իրավունք,  որ Չեխիայում յուրաքանչյուրի անքակտելի իրավունքն է։  «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ներքին քաղաքականությամբ, Չեխիայի աշխատանքային օրենքները չպետք է տարածվեն ռադիոկայանում աշխատող օտարերկրացիների վրա։

Փոխարենը, նրանց առաջարկած «համազգեստային» պայմանագրում նշվում են ամերիկյան «կիրառելի» օրենքները։  Սակայն ամերիկյան աշխատանքային օրենքներն ու դրանց ընձեռած պաշտպանությունն ամերիկյան դատարաններում ու Աշխատանքային հավասար հնարավորությունների ֆեդերալ հանձնաժողովում Federal Equal Employment Opportunity Commission, որ հասանելի են ամերիկացիներին, կիրառելի չեն օտարերկրացիների համար, հենց այն պատճառով, որ նրանք օտարերկրացիներ են, ովքեր աշխատում են ԱՄՆից դուրս ամերիկյան կազմակերպությունում։  Փաստորեն, նրանք դիտավորյալ, միտումնավոր և ցինիկաբար դրվել են իրավական վակուումում՝ ամերիկյան հանրային դիվանագիտության ինստինտուտ «Ազատություն/Ազատ Եվրոպա» (RFE/RL) ռադիոկայանում։  Ազգային խտրական աշխատանքային քաղաքականությունը, որ իրագործում է ռադիոկայանը Չեխիայի հանրապետությունում, հանգեցրել է երկարաձգված դատավարությունների՝ հարուցված  երկու աշխատակիցների կողմից, ովքեր  մերժել են ստորագրել կամայական հեռացումներից հետո տրված պայմանագրերը ու չեն վաճառել իրենց մարդու և քաղաքացիական հիմնարար իրավունքները, չդառնալով իրավազուրկ վարձկաններ։  Նրանք գնացել են դատարաններ։  Երեք մանկահասակ երեխաների մայր, Հայաստանի քաղաքացի Աննա Կարապետյանի գործն այժմ Չեխիայի սահմանադրական դատարանում է։

Խորվաթիայի քաղաքացի Սնեժանա Պելիվանը Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանում պատասխանատվության է կանչել Չեխիայի հանրապետությանն իբրև «Ազատություն/Ազատ Եվրոպա»  ռադիոկայանը հյուրընկալած պետություն, որն իր տարածքում թույլ է տվել ազգային խտրականություն։

«Միջնորդը հաղորդագրությունն է» ,-  Մարշալ ՄաքԼուհանի այս կեսդարյա բանաձևումը հատկապես ճշմարիտ է հանրային դիվանագիտության այնպիսի ինստիտուտի համար, ինչպիսին «Ազատություն/Ազատ Եվրոպա»  ռադիոկայանն է։ Վերջինիս եղկելի աշխատանքային քաղաքականությունը մամուլում մեծ արձագանք է գտել, որ սկանդալային է  միջնորդ ռադիոկայանի համար,  ժողովրդավարության աղճատված արժեքների համար, որ ռադիոկայանը պետք է ներկայացներ, Ամերիկայի հանրային դիվանագիտության վստահելիության համար, և ի վերջո, Չեխիայի միջազգային վարկի համար. «գաղափարների դավաճանություն», «երեսպաշտություն» , «Գուանտանամո Պրահայում» , «մարդու իրավունքների խախտում» , «անօրինություն»,  «երկակի ստանդարտներ» , «բարոյական աղետ» , «կեղծիք» , «ցինիզմ,, , «հանրային ապուշություն հանրային դիվանագիտության փոխարեն»…

Մի քանի լեզվով հայկական ԱԶԳ օրաթերթն իր ծավալուն հոդվածում Կարապետյանի և Պելիվանի գործերը գնահատել է իբրև Օբամայի վարչակազմի բարոյականության քննություն։  «Ամենաշրջահայաց հակաամերիկյան միտքն անգամ անկարող էր միջազգային լրատվամիջոցներով «Ազատություն/Ազատ Եվրոպա»  ռադիոկայանի և մեծ իմաստով Ամերիկայի վարկի համար այսքան կործանարար արշավ ծավալել արտասահմանում, որքան ինքն՝ ամերիկյան ռադիոկայանն իր նկատմամբ արեց»։

Ո՛չ Հեռարձակող կառավարիչների խորհուրդը (BBG) , ո՛չ «Ազատություն/Ազատ Եվրոպա»  (RFE/RL) ռադիոկայանն անգամ չարձագանքեցին հասարակական բացասական կարծիքին, որ ձևավորվել է միջազգային մամուլի կողմից։ Այդուհանդերձ, ինձ համար, իբրև նախկին լրագրողի, ակնհայտ է, որ հանրային դիվանագիտությունը, որ արհամարում է հասարակական կարծիքը և՛ թանկարժեք հանրային աղետ է,  և՛ անարժեք հանրային երեսպաշտություն։

Չեխիայի հեղինակավոր Հելսինկյան կոմիտեին, որ ղեկավարում է ՄԱԿի մարդու իրավունքների մրցանակակիր Աննա Շաբաթովան  (նույն մրցանակին արժանացել են Էլեոնոր Ռուզվելտը, Մարտին Լյութեր Քինգը, Նելսոն Մանդելան, Ջիմի Քարթերը, Հյուման Րայթս Ուաչ և Էմնեստի ինթերնեշընըլ իրավապաշտպան կազմակերպությունները Human Rights Watch and Amnesty International),  «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի աշխատանքային քաղաքականությունը որակել է իբրև «խարդախություն» և «կեղծարարություն»։  Մի քանի անգամ Չեխիայի Հելսինկյան կոմիտեն կոչ արեց խաղաղ կարգով դադարեցնել Աննա Կարապետյանի և Սնեժանա Պելիվանի դատական գործերը։ Աննա Շաբաթովայի ստորագրությամբ նամակները երբեք պատասխան չգտան «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ղեկավարության, Հեռարձակող կառավարիչների խորհրդի կամ ամերիկյան որևէ այլ կառույցի կողմից։

Երեք անգամ (2009 թ. Հունիսի 11ին, 2010 թ. Փետրվարի 4ին և 2012 թ. հունիսի 7ին) «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ազգային խտրական քաղաքականությունը քննարկման նյութ է դարձել Չեխիայի խորհրդարանում։ Ամերիկյան ոչ մի արձագանք չի եղել։

Ես նաև տեղյակ եմ, որ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ղեկավարությունն ու Հեռարձակող կառավարիչների խորհուրդը պարբերաբար անտեսում են ռադիոկայանի աշխատանքային քաղաքականության և շարունակվող դատական գործերի մասին չեխական լրատվամիջոցների հարցումները, հարցազրույցների, պարզաբանումներ ստանալու  խնդրանքները։

Իբրև Չեխիայի սենատի արտաքին գործերի, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, ես հարց եմ ուղղում, թե արդյո՞ք գործելու նման կերպը՝ անտեսել, արհամարել, չարձագանքել, վայել է ամերիկացի պաշտոնյաներին և ինստիտուտներին՝ բարեկամ ու դաշնակից Չեխիայի հանրապետության հետ առնչություններում։

2000 թվականին, ես իբրև պուտինյան Ռուսաստանից տեղեկություններ հաղորդող լրագրող հայտարարվեցի անցանկալի անձ (persona non grata) մարդու իրավունքների խախտումները լուսաբանելու համար։  Լուկաշենկոյի Բելառուս մուտք գործելու արտոնություն՝ վիզա չստացա, քանի որ ծրագրում էի հանդիպել քաղաքական ընդդիմության հետ։ Կաստոյի Կուբա անձնական այցիս ժամանակ փորձեցի օգնել քաղաքական այլախոհների ընտանիքների։ Այսօր ես Ձեզ եմ դիմում վերջ տալ մարդու իրավունքների ոտնահարումներին  իմ սեփական երկրում՝ Հեռարձակող կառավարիչների ենթակայութամբ գործող «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանում։ Դրանք քաղաքականապես Ձեզ են վստահված։

1995 թվականին, երբ ամերիկյան «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը, որ հայտնի էր մարդու իրավունքների պաշտպանությամբ ու կոմունիստական երեսպաշտությունը դիմազերծելով, Մյունխենից տեղափոխվեց Պրահա, որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ այս լեգենդար կազմակերպությունը պետք է ոտնահարել իր իսկ աշխատակիցների մարդու ու աշխատանքային իրավունքները Չեխիայի հանրապետության տարածքում։

Գործնականում.

–         Կարապետյանի և Պելիվանի դատական գործերը, որ խաթարում են Չեխիայի և Միացյալ Նահանգների վարկը, պետք է անհապաղ կասեցվեն խաղաղ կարգավորմամբ,

–         «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ամոթալի ազգային խտրականության աշխատանքային քաղաքականությունը պետք է փոխվի։

 

Հարգանքներով,

 

Յարոմիր Շտետինա,

Չեխիայի Խորհրդարանի վերին պալատի սենատոր

 

Orer.eu

 

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
2. «Լավ լուր երկու կողմի համար». Եվրոխորհրդարանը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ պայմանագրին
3. Յարոմիր Շտետինան դարձավ 75 տարեկան. Նոր գրքի շնորհանդեսը Պրահայում
4. «Ճիշտ է, որ Եվրամիությունը ճանաչում է Ադրբեջանի…
5. Ինտերպոլը Շտետինայի նկատմամբ հետախուզում չի հայտարարի
6. Հայաստանի պարգեւներ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, այդ թվում՝ Յարոմիր Շտետինային
7. Ադրբեջանը քրեական հետախուզում է հայտարարել չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինայի, ինչպես նաեւ հույն եւ լյուքսեմբուրգցի պատգամավորների նկատմամբ
8. Արցախը շնչում է ժողովրդավարությամբ ու ազատությամբ. Յարոմիր Շտետինա
9. Հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս, թե ինչ է ուզում Արցախի ժողովուրդը. Ֆրանկ Էնգել
10. “ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ” ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՕՐԵՐ ամսագրի Չեխիայի հայ համայնքին նվիրված համարի ներկայացում եւ Իրանահայ համայնքին նվիրված զեկուցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: