ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Յարոմիր Շտետինան առաջարկում է չեղյալ հայտարարել Խոջալուի մասին չեխ պատգամավորների բանաձևը

19 փետրվարի, 2013 | 12:10

ՊՐԱՀԱ. – Չեխ սենատորը նամակ է հղել խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովային

Չեխիայի սենատի (խորհրդարանի վերջին պալատ) արտաքին հարաբերությունների, պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամ Յարոմիր Շտետինան խորհրդարանի Պատգամավորների պալատի(խորհրդարանի ստորին պալատ)  նախագահ Միրոսլավա Նեմցովային ուղղված նամակում մտահոգություն է  հայտնել այս պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Խոջալուի դեպքերի մասին փետրվարի 7ին ընդունած բանաձևի առնչությամբ։

Շտետինան շեշտում է, որ այս բանաձևն ընդունվել է Չեխիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեի հետ  հանձնաժողովի նախագահ Դավիդ Վոնդրաժկայի հանդիպումից մի քանի օր անց։  Փաստաթղթում նշվում է, որ Խոջալուում հայկական զորամիավորումների կողմից դաժանորեն սպանվել են 613 անպաշտպան խաղաղ բնակիչներ։  ,,Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, և ես կարծում եմ, որ Ադրբեջանի դեսպանը մոլորության մեջ է գցում արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Այն ժամանակ, երբ հայկական զորքերը գրավեցին Խոջալուն, ես արդեն մի քանի շաբաթ աշխատում էի Լեռնային Ղարաբաղում իբրև արտասահմանյան թղթակից և ողջ դրությանը  շատ լավ տեղյակ էի։  Հայկական զորքերը գրավեցին Խոջալուն ու հարակից Ստեփանակերտի օդակայանը, իսկ մինչ հարձակումը հայտարարեցին, որ խաղաղ բնակչության համար միջանցք են թողնում դեպի ադրբեջանական Աղդամ բնակավայր։  Խոջալուի խաղաղ բնակչության մեծ մասն օգտագործել է այդ միջանցքը,  որոշ մասը բռնվել ու տեղափոխվել են Ստեփանակերտ ու տեղավորվել մի դպրոցի շենքում, որտեղ էլ ես մի քանի անգամ հանդիպել եմ նրանց հետ (նրանց մեծ մասն ադրբեջանցիներ չէին, այլ` մեսխեթցի թուրքեր), իսկ ավելի ուշ ազատ են արձակվել: Մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների դաժան  զանգվածային սպանությունը տեղի է ունեցել դեպի Աղդամ դուրս գալու ժամանակ՝ ադրբեջանական տարածքում, որը վերահսկվում էր  ադրբեջանական զորքերի ու ռազմականացված ուժերի կողմից։  Ըստ հայկական տարբերակի և համաձայն այն ժամանակ իմ ստացած տեղեկությունների, շատ հավանական է, որ մեսխեթցի թուրքերին դաժանաբար սպանել են  որոշ ոչ պետական ադրբեջանական հատուկ գրոհայինների կողմից։

Դա տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Մութալիբովի պաշտոնանկումից քիչ առաջ, ով էլ հայտարարեց, որ այս զանգվածային սպանության նպատակն իր իշխանության տապալումն էր՝ սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովել չկարողանալու մեղադրանքով,, , – գրում է Շտետինան նամակում։  

Սենատորը խորհրդարանի նախագահին ուղղված նամակի վերջում  ընդգծում է, որ արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի բանաձևը չի համապատասխանում Հարավային Կովկասի նկատմամբ  Չեխիայի հանրապետության  հավասարակշռված և կոռեկտ  հարաբերություններին և  նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին։

,, Քանի որ այս բանաձևը հիմնված է հակամարտ կողմերից մեկի միակողմանի և  կեղծ տեղեկատվության վրա, այն դեպքում, երբ  մյուս կողմը հնարավորություն չի ունեցել դրա հետ ծանոթանալ,  առաջարկում եմ, տիկին նախագահ, որպեսզի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն  այս բանաձևը չեղյալ հայտարարի,, , – գրել է Յարոմիր Շտետինան խորհրդարանի նախագահ Միրոսլավա Նեմցովային ուղղված նամակում։

Փետրվարի 7ին Չեխիայի արտաքին հարաբերությունների, պաշտպանության ու անվտանգության հանձնախումբը գրեթե գաղտնաբար քվեարկություն է անցկացրել, տեղյակ չպահելով հանձնաժողովի այն անդամներին, ովքեր կարող էին դեմ քվեարկել բանաձևին և ներկայացնել նաև հայկական կողմի տեսակետները։

Փաստաթուղթը դեռևս ուժի մեջ չէ, քանի որ այն դեռ չի ստորագրել հանձնաժողովի նախագահ Վոնդրաժկան։ 

 

Orer.eu  

 


Առնչվող նյութեր
1. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
2. «Լավ լուր երկու կողմի համար». Եվրոխորհրդարանը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ պայմանագրին
3. Յարոմիր Շտետինան դարձավ 75 տարեկան. Նոր գրքի շնորհանդեսը Պրահայում
4. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
5. Բաքուն օգտվում է ժխտողական քաղաքականության մեջ բազմափորձ Թուրքիայից.-Էդ. Նալբանդյան
6. Զաորալեկը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբին
7. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
8. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
9. Ադրբեջանցիների ցույցը Պրահայում ի չիք դարձավ
10. Հանդիպեցին, որոշեցին հանդիպել

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: