ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մուսա լեռան հայերը. Հավելի անվան գրադարանի ձեռնարկը նվիրված էր Ֆրանց Վերֆելին

06 նոյեմբերի, 2015 | 12:39

werfel PrahaՆոյեմբերի 5-ին Պրահայի Վացլավ Հավելի անվան գրադարանում անցկացվեց գրական երեկույթ՝ նվիրված պրահայաբնակ հայտնի գրող Ֆրանց Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚ վեպին։ ՙՄուսա լեռան հայերը՚ ձեռնարկի նախաձեռնողն ու կազմակերպիչն էր պատմաբան, լրագրող Մարկետա Պավկովան։  Քննարկումը բավականին ակտիվ եւ հետաքրքիր մեկնաբանություններով ու հարցադրումներով վարեց Չեխական հեռուստատեսության մշակութային ծրագրերի խմբագիր  Պետր Վիզենան։ Ֆրանց Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚ գրքի քննարկմանը մասնակցեց վեպի չեխերենի թարգմանիչ Հանուշ Կարլախը, որը 2-րդ թարգմանիչն է եւ այս տարի վերահրատակված վեպի թարգմանիչը։Քննարկմանը մասնակցեցին նաեւ ԴԱՄՈՒ  դրամատիկական արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Յան Վեդրալը եւ   հայագետ Միլադա Կիլիանովան։

IMG_1457Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ոչ միայն կարեւորեց Վերֆելի դերը Հայոց ցեղասպանության թեմայի միջազգայնացման հարցում, այլեւ նշեց, որ Հայաստանում էլ ցեղասպանության  թեմայի մասին գրած ամենահայտնի օտար գրողը համարվում է Ֆրանց Վերֆելը։ Դեսպանը նաեւ հիշատակեց չեխահայ համայնքին, որը դեսպանության հետ werfel praha knihovnaմիասին ամեն տարի ապրիլի 24-ին ծաղիկներ է դնում Ֆրանց Վերֆելի  ապրած տան մոտ, իսկ մոտ ապագյում չեխահայ համայնքը ծրագրում է նրա հուշարձանի կանգնեցումը Պրահայում։

Քննարկման ընթացքում մասնակիցները խոսեցին Վերֆելի վեպի պատմական հնչեղության, գեղարվեստական արժանիքների, լեզվի ու վեպի թարգմանված տարբերակների մասին, ինչպես նաեւ ցեղասպանության իրականացման քաղաքական ասպեկտների մասին։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված առաջին միջոցառումը Մարկետա Պավկովան կազմակերպել էր այս տարվա ապրիլի 9-ին նույն դահլիճում՝ ՙՀայերի ցեղասպանությունը Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին՚ խորագրով։

ՕՐԵՐ

orer.eu

 


Առնչվող նյութեր
1. «Մուսա լեռան 40 օրը» գրքի հունգարերեն թարգմանության վերահրատարակության շնորհանդեսը
2. Ֆրանց Վերֆելին նվիրված քննարկում Վացլավ Հավելի գրադարանում՝ ՙՄուսա լեռան հայերը՚
3. Ֆրանց Վերֆելի 125 ամյակին նվիրված նամականիշներ
4. Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում Վիեննայում
5. Ֆրանց Վերֆելի „Մուսա լեռան 40 օրը“ գրքի քննարկում Բոխումում
6. Ֆրանց Վերֆելի ,,Մուսա լեռան 40 օրը,, վեպի հրատարակության 80-ամյակը մեծ շուքով նշվեց Վիեննայում
7. Մուսալեռցիները նշեցին Մուսա լեռան հերոսամարտի 98-ամյակը
8. «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ եւ հիշատակի միջոցառում ` նվիրված «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 80-ամյակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: