ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մուսալեռցիները նշեցին Մուսա լեռան հերոսամարտի 98-ամյակը

22 սեպտեմբերի, 2013 | 10:35

musa ler 1ՄՈՒՍԱԼԵՌ- Սեպտեմբերի 21-ին և 22-ին կայացավ Մուսա լեռան հաղթական հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնախմբությունը: Այս երեկոն ուղեկցվեց Մուսալեռան ավանդական երգ ու պարով և Մուսալեռան հուշարձանի մոտ ավանդական դարձած մեծ խարույկով: Դեռ գիշերը «Մուսալեռ» հայրենակցական միությունը սկսեց հարիսայի եփման հանդիսավոր արարողությունը:

Կիրակնօրյա առավոտը սկսվեց ժամը 10:00-ին Մուսալեռան հուշարձանի բեմահարթակից հանդիսավոր արարողությամբ: Պաշտոնական մասին հաջորդեց հարիսայի օրհնման արարողությունը, որից հետո բաժանվեց ներկաներին:

Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը: 1915 թ. հուլիսի 26-ին մուսալեռցիները բարձրացան Մուսա լեռը ու սկսեցին անհավասար պայքար մղել բազմահազարանոց թուրքական բանակի դեմ: 40 օր մուսալեռցիները համառ դիմադրություն ցույց տվեցին, մինչև որ սեպտեմբերի 13-15-ը ֆրանսիական հինգ ռազմանավեր հերոս մուսալեռցիներին (շուրջ 4000 մարդ) փոխադրում են Պորտ-Սաիդ (Եգիպտոս): Մուսալեռցիների սխրանքն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում:

1946 -1947թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգված /ավելի քան 5000 մարդ/ վերջնականապես հանգրվանում է Հայաստանում: Էջմիածնի շրջանի Գինևետ ավանը 1972 թ.վերանվանվել է Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16 -ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի է ունեցել հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով եւ անմիջական մասնակցությամբ:Անառիկ ամրոց հիշեցնող այս կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը: Կոթողի հեղինակները` ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն ու նկարիչ – քանդակագործ Արա Հարությունյանը, ստեղծել են մուսալեռցիների հերոսական անվանն արժանի գործ:

Գարիկ Ավետիսյան

Երեւան

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Մուսա Լեռան հերոսամարտին նվիրված երեկոյին` գրող Հովսեփ Քասսեսյանի անդրադարձը
2. «Մուսա լեռան 40 օրը» գրքի հունգարերեն թարգմանության վերահրատարակության շնորհանդեսը
3. Մուսա լեռան հայերը. Հավելի անվան գրադարանի ձեռնարկը նվիրված էր Ֆրանց Վերֆելին
4. Ֆրանց Վերֆելին նվիրված քննարկում Վացլավ Հավելի գրադարանում՝ ՙՄուսա լեռան հայերը՚
5. Նշվեց Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը
6. Ֆրանց Վերֆելի 125 ամյակին նվիրված նամականիշներ
7. Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում Վիեննայում
8. Ֆրանց Վերֆելի „Մուսա լեռան 40 օրը“ գրքի քննարկում Բոխումում
9. Ֆրանց Վերֆելի ,,Մուսա լեռան 40 օրը,, վեպի հրատարակության 80-ամյակը մեծ շուքով նշվեց Վիեննայում
10. «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ եւ հիշատակի միջոցառում ` նվիրված «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 80-ամյակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: