ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք՝ նվիրված Վայոց ձորի զբոսաշրջությանը

21 հոկտեմբերի, 2016 | 14:03

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը, ԱՄՆ ՄԶԳ և Սմիթսոնյան ինստիտուտը համատեղ կհրատարակեն մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք՝ նվիրված զբոսաշրջությանը Վայոց Ձորում: 

Մամլո ասուլիսը և հուշագրի ստորագրման արարողությունն ազդարարեցին Հայաստանում մշակութային զբոսաշրջությունը խթանող համատեղ ծրագրի մեկնարկը:

agbu-2016-zoryan-1ԵՐԵՎԱՆ – ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրակացվող «Իմ Հայաստան» ծրագիրը համատեղ կհրատարակեն մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք, որը կնպաստի Հայաստանի Վայոց Ձորի մարզում զբոսաշրջության զարգացմանը և մշակույթի պահպանմանը:

Այսօր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հյուրընկալ սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս և հուշագրի ստորագրման արարողություն՝ նշանավորելով համատեղ գործընկերության և արտասովոր ճամփորդության մեկնարկը, ինչի արդյունքում կստեղծվի զբոսաշրջային ինտերակտիվ արտադրանք:

«Զբոսաշրջությունը Հայաստանի առաջնային և դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է:  Հավատարիմ մնալով իր առաքելությանը, այն է՝ աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին, ՀԲԸՄ-ն ակտիվորեն մասնակցում է այսպիսի նորարարական ծրագրերի զարգացման և առաջխաղացման աշխատանքներին՝ իր ներդրումն ունենալով պետության ջանքերին, որոնք ուղղված են տարբեր տարիքային խմբերի և հետաքրքրությունների տեր մարդկանց համար Հայաստանը որպես զբոսաշրջային յուրօրինակ երկիր դարձնելուն»,- ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

«Վայոց Ձոր» էլեկտրոնային գիրքը ՀՎՀ-ի բազմահարթակ մեդիա արտադրանքի մասն է կազմում՝ հասանելի սմարթֆոնների, պլանշետների և վեբ-բրաուզերների օգտատերերի համար: Էլեկտրոնային նոր գիրքը կներկայացնի Վայոց Ձորի մարզը պատմական և աշխարհագրական համատեքստում և կընդգրկի տեղեկատվական հարուստ բավանդակություն տեղական գաստրոնոմիայի, ճարտարապետության, հնագիտության, փառատոնների, մարզային միջոցառումների և արկածային հետաքրքրությունների մասին: Յոթ լեզուներով հասանելի էլեկտրոնային գրքերի ներբեռնումն անվճար է: Մուլտիմեդիա արտադրանքի առաջին երկու գրքերն են «Հայկական լեռնաշխարհ»-ը և «Բացահայտենք Երևանը»: «Հայերը Եվրոպայում» երրորդ էլեկտրոնային գիրքը կհրատարակվի տարվա վերջում:

«Այս ծրագիրը գալիս է միանալու Հայկական վիրտուալ համալսարանի առաքելությանը և շարունակական ջանքերին՝ ուղղված հայկական ժառանգությունը համաշխարհային հանրությանը ներկայացնելուն»,- ասաց ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը: «Տեսնելով մեր մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի հանրաճանաչությունը` մենք հավատում ենք, որ էլեկտրոնային հրատարակչությունը մեր ժառանգության հարստությունը նորագույն և արդի ձևաչափով ներկայացնելու լավագույն ուղին է: Մենք ուրախ ենք, որ Սմիթսոնյան Ինստիտուտը նույնպես միտված է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և ոգևորված ենք այս համագործակցությամբ: «Վայոց Ձոր» էլեկտրոնային գիրքը կլինի Հայաստանի մարզերին նվիրված շարքի անդրանիկ հրատարակումը»:

agbu-2016-zoryan«ԱՄՆ ՄԶԳ-ի և Սմիթսոնյան Ինստիտուտի համատեղ ջանքերով կյանքի կոչված «Իմ Հայաստան» ծրագիրը նպատակ ունի ցուցադրել, թե որքան արդյունավետ կապ կարելի է ստեղծել մշակույթի և տնտեսության զարգացման միջև: «Իմ Հայաստան» ծրագրի և մեր առանցքային գործընկերների՝ հանձինս ՀԲԸՄ-ի փորձառության և ջանքերի շնորհիվ, պահպանելով մշակութային հարուստ և բազմաբնույթ ժառանգությունը, զարգացնելով զբոսաշրջային հնարավորությունները, մենք կնպաստենք Հայաստանի գյուղական բնակավայրերի կայուն տնտեսական աճին և կօգնենք բարելավել ու բարձր մակարդակով ներկայացնել հայկական մշակութային արժեքները»,-ասաց Օլիվիե Մեսմերը, ԱՄՆ ՄԶԳ-ի հիմնադրած և Սմիթսոնյան Ինստիտուտի իրականացրած  «Իմ Հայաստան» ծրագիր ղեկավար:

 AVC

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ)

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված օնլայն ուսումնական հաստատություն է, որը տրամադրում է հայկական կրթություն նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 2009 թվականից ի վեր ՀՎՀի վիրտուալ լսարանները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայագիտությամբ, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ավանդական, դեմառդեմ իրականացվող հայկական կրթական ծրագրերին` միաժամանակ հարստացնելով արդեն իսկ գործող ուսումնական ծրագրերը: ՀՎՀի առաքելությունն է ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կխթանի մշակութային կրթությունը և կզարգացնի հաղորդակցային կապերն ամբողջ աշխարհում:

 ՀՎՀ-ի և իր ծրագրերի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել

www.avc-agbu.org կայք:

Facebook www.facebook.com/OnlineArmenianEducation               

Twitter: https://twitter.com/avcagbu                                     

Google Plus: /+avc-agbuorg                           

Skype: avc-agbu

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ)

ՀԲԸՄը աշխարհի ամենախոշոր շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1906 թվականին: Գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄը պահպանում և խթանում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով՝ տարեկան շոշափելով աշխարհի շուրջ 500,000 հայ կյանք:


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
2. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3. ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հանդիպումը ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում
4. Վարուժան Ներսեսյանը՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
5. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
6. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
7. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
8. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
9. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
10. Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: