ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

AXA – Նոր պարզաբանումներ

03 փետրվարի, 2010 | 11:29

 

/Արխիվ/

 Մոտ 8000 դոլար կստանա ապահովագրական ավանդների յուրաքանչյուր ժառանգորդ

  Նկատի ունենալով AXA ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհ ավանդատուների իրավահաջորդներին վճարվելիք գումարների հետ կապված “Օրեր” ամսագրում ստացվող հեռախոսազանգերը, կրկին պարզաբանման խնդրանքով դիմեցինք ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանին։ Ըստ ստացված տեղեկությունների, “AXAի համաձայնության պահանջատիրական հիմնադրամի” խորհրդի ընդունած որոշումը հաստատվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կենտրոնական շրջանի Շրջանային դատարանի կողմից։ Քանի որ այդ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ վերանայման, խորհուրդը փակել է իր աշխատանքային գրասենյակը։ Այսպիսով, հիմնադրամը ստացել էր 13 790 դիմում, որից ընդունվել է 996-ը, եւ մերժվել` 12 794-ը։ Յուրաքանչյուր դիմումի համար տրվող գումարը  8000 ԱՄՆ դոլարից  մի փոքր ավելի է։ Հասցեատերերի անուններն ըստ երկրների դեռեւս ենթակա չէ հրապարակման, սակայն 2 շաբաթվա ընթացքում բոլորին նամակներ կուղարկվեն։ Ավելացնենք, որ “AXA-ի համաձայնության պահանջատիրական հիմնադրամը” միավորում էր Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող երեք ամերիկահայ փաստաբանների` Վարդգես Եղիայանի, Բրայն Քաբատեկի եւ Մարկ Գիրակոսի գրասենյակները, իսկ ներկայացված դիմումների վերաբերյալ որոշում է կայացրել հիմնադրամի խորհուրդը՝ Սամուել Շնորոքյանի (Փարիզ), Հիլդա Չոբոյանի (Լիոն), Դկ. Զավեն Գաբրիելյանի (Մարսել) մասնակցությամբ եւ Բարսեղ Քարթալյանի (Լոս Անջելես) տնօրինությամբ։ Որոշումները պատրաստ էին դեռեւս 2009-ի հուլիս-օգոստոսից, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացվեց միայն 2010-ի հունվարի վերջին։ AXA -ից ստացված 17.6 միլիոն ԱՄՆ դոլարից 11 միլիոն դոլարը պետք է բաժանվի ժառանգորդներին։ Մնացյալը տրվել է փաստաբաններին եւ հայկական համայնքային եւ բարեգործական կազմակերպություններին։

Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոն, Պրահա


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
3. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
4. Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել Սլովակիայի խորհրդարանում
5. Ցեղասպանությունը փաստերի լեզվով
6. Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է 2014 թվականին Իրաքում իրականացված եզդիների ցեղասպանությունը
7. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
8. Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը. Նալբանդյանի հայտարարությունը
9. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
10. Միլան Շտեյխը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: