ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ավարտվեց Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը

07 փետրվարի, 2018 | 12:55

Տրետյակովյանի այցելուների մեծ մասը Սարյանի կտավները տեսնելու էր գալիս

«Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակում 2017-ի նոյեմբերի 15-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվեց Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը, որը գործեց մինչև 2018-ի հունվարի 14-ը: Ցուցադրությունում ներկայացված շուրջ 30 աշխատանքները Վարպետի՝ հիմնականում 1910-ականներին ստեղծած գործերն էին:
«Դրանք այն աշխատանքներն են, որոնք ճանաչում բերեցին 30-ամյա Սարյանին: Այդ շրջանում չափազանց դժվար էր յուրահատուկ խոսք ասել ֆրանսիացիների «ֆոնին», որոնք նույնպես անդրադառնում էին Արևելքին ու նրա գույներին: Մինչ օրս էլ Սարյանին համեմատում են ֆրանսիացի նկարիչների հետ, բայց արդեն երկրորդ հայացքից նկատում են՝ Սարյանը՝ Սարյան է: Տրետյակովյան պատկերասրահը հարուստ է նրա՝ Արևելյան շրջանի նկարներով: Սարյանի ուսուցչի՝ Վալենտին Սերովի խորհրդով, որը նաև գնման հանձնաժողովի անդամ էր, այդ նկարները գնում էին հենց նկարչից»:
Վարպետի թոռնուհին՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանն ասում է, որ Տրետյակովյան պատկերասրահի նկարների հավաքածուներից զատ մոսկովյան ցուցադրությունում ընդգրկված էին նաև Վարպետի՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆոնդերում պահպանվող կտավները:
«Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան ասաց, որ այդ ցուցահանդեսը մեկ անգամ ևս ընդգծեց Սարյանի տեղը համաշխարհային արվեստում: Իսկ Ռուսաստանի նախագահը Սարյանին բնորոշեց «ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի պարծանք»: Ականատեսները պատմում են, որ Տրետյակովյան պատկերասրահի այդ երկու ամիսների այցելուների մեծ մասը գալիս էր հենց Սարյանի կտավները տեսնելու»,- մեծ հպարտությամբ ընդգծեց Վարպետի թոռնուհին:


Ալիսա Գևորգյան

Մշակույթի նախարարություն


Առնչվող նյութեր
1. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերջապես վերաբացվեց

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: