ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60 ամյակը

13 նոյեմբերի, 2017 | 08:31

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում նշվեց Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60 ամյակը

Դարեր շարունակ հայ ժողովուրդն ունեցել է հերոսներ, քաջազուններ, ում մասին հյուսել ու գրել է տարրաբնույթ երկեր, երգեր, պատմություններ, առասպելներ ու լեգենդներ։ Դրանց շարքին է պատկանում մեր օրերի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։

Ծնվել է 1957 թ.-ի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1972 թ.-ի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։ Մոնթեի՝ Ճապոնիա ուղարկելու որոշումը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիայի նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։ Մեկ ու կես տարում ճապոնական Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի մոտ։ Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ մոլեգնող պատերազմի մասին։

Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում: Լայն աշխարհընկալում ու ընդունակություններ ունենալու շնորհիվ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը և կազմակերպում ցուցահանդես` նվիրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978 թ.-ին։ Այնուհետև ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։

22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենինֆրանսերենինիսպաներենինիտալերենինթուրքերենինպարսկերենին, ճապոներենին, քրդերենին։1989 թ.-ին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թ.-ին գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը եւ հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թ.-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

Շրջանառվում են Մոնթե Մելքոնյանի մահվան մի շարք տարբերակներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տեղեկատվական դաշտում։ՀՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն սպանվել է 1993 թ.-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։Մոնթեի հիշատակին գրվել և կատարվել են բազմաթիվ երգեր, նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր այդ թվում են՝ չորս մասից բաղկացած Գաղափարի զինվորը Գոյամարտ ստուդիա, Սա մեր վերջին պայքարը չի00-ն կապի մեջ էՄոնթե Մելքոնյանի վերջին ռադիոկապի ձայնագրություն, Սուր անկյուն հաղորդաշարի «Մեր ժամանակի հերոսը» բաժնում Մոնթե Մելքոնյանի մասին տեսանյութ Գևորգ Էմին-Տերյան և այլ ֆիլմեր։

Նրա անունով է կոչվում ՀՀ զինված ուժերի ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ Հայաստանում և Արցախում։ Այսպիսով այս տարի ազգովի նշելու ենք նրա ծննդյան հոբելյանական 60 տարին։ Կապված սրա հետ կազմակերպվելու են տարրաբնույթ միջոցառումներ, ինչպես մեր երկրում, այնպես էլ Արցախում ու Սփյուռքում։ Խոսենք մի շատ հետաքրքիր միջոցառման մասին,որ կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում ի դեմս՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մայոր Կարեն Մելիք-Թանգյանի։ Միջոցառման մեկնարկը տրվեց թանգարանի տարածքում գտնվող «Մարշալ Բաղրամյանի» անվան հերոսների պուրակում գտնվող հերոսի կիսանդրու մոտ խնկարկման ու հոգեհանգստի արարողությամբ։

Արարարողությանը հաջորդեց ծառատունկը թանգարանին կից հերոսական պուրակում, որտեղ մի շարք բարձրաստիճան սպաներ ու պաշտոնյաներ տնկիներ տնկեցին ի նշանավորումն այդ օրվա և մայրաքաղաքում տեղի ունեցող շաբաթօրյակի։ Այնուհետև բոլորը մասնակցեցին թանգարանում հանդիսավոր կերպով բացվող Մոնթեի անվան փառքի սրահի բացման արարարողությանը մասնակցելու համար։

Այստեղ առաջին ներկայացված են Մոնթեի անձնական իրերը, նրա վերջին համազգեստը, նրա նամակները, պատմական արժեք ունեցող փաստաթղթերն, (սրանք թանգարանին փոխանցել է նրա գաղափարակից ընկեր Միրիամ Գոմ-Սարոյանը)։  և այլն։

Փառքի սրահի բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մայոր Կարեն Մելիք-Թանգյանն, ով հակիրճ ներկայացրեց սիրված հերոսի անցած ուղին ու գործունեությունը։Փառքի սրահում գտնվող հավաքածուների ու գործունեության մասին խոսեց թանգարանի գլխավոր խորհրդատու, կապիտան Լիլիա Առուշանյանը։

Ցերեկույթն ավարտվեց գեղարվեստական մասով,որը վարում էր հաղորդավարուհի Նանար Զեյնալյանը։

Ելույթներով հանդես եկան Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի «Մոնթե» պարային, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Զորական» համույթները, նրա մասին հուշերով կիսվեցին զինակից ընկերներ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, գեներալ-մայորներ Արկադի Տեր-Թադևոսյանը, Հմայակ Հարոյանը,Աստվածատուր Պետրոսյանը, «Ազատամարտիկ կանանց միության» նախագահ գնդապետ Աիդա Սերոբյանը, Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, երգիչներ Լուսինե Օրդուխանյանը, Լուսինե Վարդանյանը, Հովհաննես Գրիգորյանը, Էլեն Մինասյանը, «Վարդանանք» ռազմա-հայրենասիրական ակումբից Անի Սիսակյանը, Դավիթ Ամալյանը։

Ցերեկույթի վերջում հաղորդավարուհի Նանար Զեյնալյանը հույս հայտնեց, որ այս տարի հոբելյանական է և գրեթե բոլոր մշակութային օջախներում, ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ արտերկրում անցկացվելու են ցերեկույթներ ու հուշ-երեկույթներ՝նվիրված սիրված հերոսի ծննդյան 60 ամյակին՝ մատաղ՝ սերնդին առավել մոտիկից ծանոթացնելու նրա հերոսական անցյալն ու սխրանքները։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 

 

 


Առնչվող նյութեր
1. Մոնթե Մելքոնյան. «Բնական միջավայրը, ժողովրդագրությունը և ազգային հարցը» – անտիպ հոդված, 24.09.1990 թ.
2. ՄՈՆԹԵ

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: