ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական օրերը Մոնակոյում վերածվեցին մշակութային հրավառության

07 սեպտեմբերի, 2018 | 13:05

Սեպտեմբերի 2-3ը Մոնակոյում տեղի ունեցավ աննախադեպ պատմական ձեռնարկ՝ Armenian Collection, նվիրված Արամ Խաչատրյանի 115 ամյակին։ «Opéra Monte-Carlo»-ի «Salle Garnier » հայտնի դահլիճում առաջին անգամ հնչեց հայկական երգն ու երաժշտությունը։ Համաշխարհային օպերային արվեստի հայ մեծանուն սոպրանո Հասմիկ Պապյանն ու հանրահայտ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը հիացրեցին հանդիսատեսին իրենց հուզիչ կատարումներով։

Ինչպես նշում է համերգի կազմակերպիչ Վրույր Փենեսյանը, դահլիճը երեք անգամ  պարտադրեց բիս կատարել։ Հյուրերի մեծ մասը տեղացիներ էին, ովքեր առաջին անգամ էին լսում հայկական երգեր։ Կոմիտասի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումները խորը տպավորություն  թողեցին, հատկապես աննկարագրելի էր ,,Կռունկի,, ազդեցությունը։

Համերգից առաջ հայկական մշակութային օրերի բացման խոսքով հանդես եկավ կազմակերպիչ,  գործարար Վրույր Փենեսյանը, ով այնուհետ խոսքը փոխանցեց Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին։ Վերջինս Մոնակոյի համալսարանի շրջանավարտ է։ Նա ասաց, որ հպարտության զգացում է ապրում ելույթով ունենալով մի դահլճում, որի կողքից ուսանողական տարիներին բազմիցս անցել է եւ չի պատկերացրել, որ մի օր այդ նույն դահլիճում կազդարարի հայկական մշակութային օրերի բացումը։

Ի դեպ, համերգը կրում էր բարեգործական բնույթ: Արամ Խաչատրյանը առաջին հայն է եղել, ով 1974 թվականին համերգով հադես է եկել «Opéra Monte-Carlo»-ում՝ արքայազն Ռենե III-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի հրավերով: Օպերայի շենքի  նախասարահում կազմակերպվել էր նաև Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցադրություն։

Այնուհետւ սարալանջին գտնվող շքեղ դղյակներից մեկում տեղի ունեցավ ,,Պեռնո Ռիկար» ընկերության կողմից կազմակերպված ընթրիքի ընթացքում տեղի ունեցավ հայկական կոնյակի հյուրասիրությունը։ Վրույր Փենեսյանի ասելով այդ օրվա խորհուրդն էր նաեւ այն, որ մեր հանրահայտ սոպրանո Հասմիկ Պապյանի ծննդյան օրն էր։  Հասմիկ Պապայանին և Նարե Արղամանյանին շնորհվեցին ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO հուշամեդալներ:

Հաջորդ օրը Մոնակոյի Մետրոպոլ հյուարնոցում տեղի ունեցավ հայկական գինիների շնորհանդես, որին մասնակցեցին գինու հայտնի մասնագետներ՝ Նիս Կոդե դ՛Ազուրի սոմելիեների ասոցիացիայի նախագահը, ֆրանսահայ հայտնի սոմելիե Արմանդ Մելքոնյանը, Մոնակոյի սոմելիեների միության փոխանախագահը, այլ պատվարժան հյուրեր։ Ներկայացվել են հայկական հայտնի 5 գինիներ՝ Զորահը, Ոսկեվազը, Վան Արդին, Թրինիթին եւ Արմասը։ Ներակները հիացել են հայկական գինու առավելություններով, ցուցադրվել է տեսաֆիլմ, իսկ Արմասի գլխավոր հիմնադիր Վիկտորիա Ասլանյանը ներկայացրել է  գինու առանձնահատկությունները եւ հրավիրել համտեսի։

Երեկոյան ծրագիրը նույնպես հագեցած էր։ Իտալիայում բնակվող հայ հայտնի դիզայներ Նաիրա Սարգսյանը ներկայացրեց իր նորաձեւության նոր հաջաքածուի ցուցադրությունը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց տեղացի մասնագետների եւ հյուրերի շրջանում։ Ներակենրի թվում էին հայտնի ժամագործ Ֆրանկ Մյուլերը, ինչպես նաեւ հայտնի մոդել Ադրիանա Կարամբոն, ում ամուսինը  հայ է։

Նորաձեւությանը հաջորդեց Վալանսի հայ երաժիշտների ելույթը, ովքեր ներկայացրեցին հայկական ժողովրդական երաժշտություն։ Ներկաներին հատկապես տպավորեցին դուդուկի կատարումները։ Իսկ հրավիրյալ դիջեյը ներկայացրեց հայկական երաժշտության տարբեր ուղղությունները, որոնց ազդեցությամբ երեկոն վերածվեց տոնախմբության։

Մոնակոյում հայկական մշակութային օրերը աննախադեպ գովազդել էին թե  քաղաքի փողոցներում, եւ թե տրանսպորտային միջոցների վրա։ Ջերմ  է արձագանքել նաեւ տեղական մամուլը։

Իսկ թե ինչպիսին էր անմիջական մասնակիցների կարծիքը, խնդրեցինք ՕՐԵՐ-ի ընթերցողների հետ կիսվել  աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանին եւ տաղանդաշատ դաշնակահարուհի Նարե Արղամանյանին։

Հասմիկ Պապյան. Այս ձեռնարկը առաջին անգամը լինելով, կարծում եմ Հայաստան-Մոնակո համատեղ մշակութային և առևտրական կապերի զարգացման հիմնաքարը դրեց: Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, շատ բարձր նշաձող և պահանջներ էր դրել իր առջև նախաձեռնության հեղինակ Վրույր Փենեսյանը՝ ընդհուպ մինչև համերգի համար օպերային թատրոնի շենքի վարձակալումը: Հոյակապ և մանրամասնորեն գովազդվել էին հայկական օրերի ծրագիրը և նպատակը: Դահլիճում ներկա էին շատ օտարերկրացիներ, որոնք լսելով հայկական երաժշտությունը՝ խոնավ աչքերով հեռացան: Կարծում եմ, որ շարունակական լինելու դեպքում Armenian Collection-ը շատ մեծ հաջողություն կունենա և մեծ նպաստ կբերի Հայաստանի հետագա զարգացմանը:

Zveřejnil(a) Vruyr Penesyan dne Pátek 7. září 2018

Նարե Արղամանյան. Հայկական օրերն առաջին անգամ էին անցնում Մոնակոյում եւ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ աննախադեպ հաջողություն ունեցան։

Առհասարակ,  Մոնակոյի օպերան հնարավոր չէ առաջիկա 10 տասը տարիների համար վարձել,  եւ հրաշքի պես էր, երբ իմացանք, որ մի քանի անգամ մերժումից հետո, հանկարծ ստացվել է։ Մեծ պատիվ էր ինձ համար լեփ լեցուն դահլիճում հանդես գալ մեր լեգենդար սոպրանո, աշխարհահռչակ  Հասմիկ Պապյանի  հետ, եւ կիսել մեր մտքերն ու զգացմունքները մեկ բաժնում, ինչպես նաեւ սոլո ծրագրով հանդես գալ այդ հեղինակավոր բեմում։ Դահլիճը՝  մի քանի անգամ հոտնկայս ծափողջյուններով,  չէր թողնում մեզ բեմից հեռանալ , նորից ու նորից կանգնում էր հայկական ստեղծագործություններից հետո… Հանդիսատեսի մեծ մասն օտարերկրացիներ էին, որոնցից շատերն արցունքն աչքերին համերգից հետո՝  Կոմիտասի, Բաբաջանյանի, Խաչատրյանի կատարումներից հետո մոտենում էին եւ չէին կարողանում խոսել։

Վստահ եմ, որ այդ հայկական ստեղածագործություններից շատերն առաջին անգամ էին հնչում Մոնակոյի հանդիսավոր դահլիճում, եւ մեծ պատիվ էր մեզ համար հանդես գալ նմանատիպ ծրագրով աշխարհի հայտնի բեմերից մեկում։ Իսկ երբ սկսեցի իմ մշակումը նվագել՝ նվիրված Կոմիտասին, առաջին  իսկ նոտաներից՝ Դլե յամանի հնչյունների ներքո, դահլիճը չդիմացավ  եւ սկսեց ծափահարել։

Հուսանք, որ նման պատմական պահերը բացառիկ չեն մնա, եւ Armenian Collection-ը կունենա իր շարունակությունը։

Հ.Ա. Օրեր


Առնչվող նյութեր
1. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
2. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
3. ,,Ոսկե ծիրանը,, ողողեցին Հասմիկ Պապյանն իր անզուգական ձայնով, իսկ Դարեն Արոնոֆսկին՝ ջրով
4. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
5. Հասմիկ Պապյանը հակադարձել է Սերժ Սարգսյանին. Հեռու մնացեք խաղաղ ցույցերը բռնություններով ճնշելու Ձեր միակ միջոցը կիրառելու նախազգուշացումներից
6. Ավստրիա. Նարե Արղամանյանի եւ Ստելլա Գրիգորյանի ելույթը Ավստրիայի դիվանագիտական ակադեմիայում
7. Հասմիկ Պապյանի ելույթը Տալլինի Մայր տաճարում
8. Հայաստանը դառնում է երաժշտական աշխարհի կենտրոններից մեկը՝ շնորհիվ Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամի
9. Հասմիկ Պապյանի շռայլ նվերը Պրահային
10. Հունիսի 14-ին Հասմիկ Պապյանը Նորմայի դերերգով հանդես կգա Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: