ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մոնակոյի կինոփառատոնում ցուցադրվեց Նորա Արմանիի ֆիլմը, ով այսօր մասնակցեց նաեւ Կաննի կինոփառատոնի բացմանը

15 մայիսի, 2013 | 23:04

ՄՈՆԱԿՈ- Մայիսի 10-14-ը 8-րդ անգամ անցկացվեց Մոնակոյի բարեգործական կինոփառատոնը (Monaco Charity Film Festival), որին մասնակցել են 15 երկրների 50 ֆիլմեր։ Այդ թվում ֆիլմեր են ներկայացրել Բրազիլիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Կանադան, Մոնակոն Չեխիան, Ռուսաստանը, Լիբանանը, Ֆրանսիան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան, Գերմանիան, Թուրքիան եւ Ուկրաինան։

Այս տարի ցուցադրվել է նաեւ ամերիկաբնակ դերասանուհի եւ ռեժիսոր Նորա Արմանիի ,,Սրտաճմլիկ պատմություններ,, (Moving Stories) ֆիլմը։ Հաշվի առնելով հանդիսատեսի ջերմ ընդունելությունը, փառատոնի կազմակերպիչներն այն եւս երկու անգամ ցուցադրել են։ Նորմա Արմանին ներկա է եղել ցուցադրությանը եւ պատասխանել է ներկաների հարցերին։ Ցուցադրվել է նաեւ նրա ,,Զրույցներ ծառերի հետ 90 րոպեանոց դրաման, որն անցյալ տարի ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։ Ի դեպ, այս տարի ,,Սրտաճմլիկ պատմությունները,, կցուցադրվի նաեւ ,,Ոսկե Ծիրանի,, արտամրցույթային բաժնում։

Ի դեպ, այս տարի նույնպես Նորա Արմանին մասնակցում է Կաննի 66-րդ կինոփառատոնին, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր՝ հորդառատ անձրեւի պայմաններում։ Նորա Արմանին իր գործընկերոջ հետ ներկայացնում է  Socially Relevant Film Festival-ը, որը պետք է սկսվի մյուս տարի, ինչպես նաեւ Producers Network  բաժնում ներկայացնում են 4 լիամետրաժ ֆիլմեր։

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ջիվան Ավետիսյանը Կաննի 70-րդ կինոփառատոնի կինոշուկայում ներկայացրել է նոր ֆիլմի սցենարը
2. «Ո՞վ Սպաննեց Հայերը» Ֆիլմը Մրցանակի Արժանացած Է Նիւ Եորքի Փառատօնին
3. Socially Relevant Film Festival New York կինոփառատոնում կցուցադրվեն հայկական ֆիլմեր
4. ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԺԻՐԱՅՐ ՓԱՓԱԶՅԱՆԸ ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԻ ՎՐԱՅՈՎ
5. Կաննի կինոփառատոնում հաղթեց լեսբուհիների մասին ֆիլմը
6. Չեխիան ներկայացնող սլովակ ռեժիսորի Pandy ֆիլմը Կաննի կինոփառատոնում գրավել է 3-րդ տեղը
7. Վիգեն Չալդրանյանի ,,Ձայն Լռության,, ֆիլմը նախատեսվում է ներկայացնել Կաննի կինոփառատոնին
8. Նորա Արմանի

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: