ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մկրտիչ Սարգսյանի «Հայերենի հերթական դասը» սերբերեն

29 մայիսի, 2016 | 11:40

mkrtich sargisan book serberenՄայիսի 27-ին Բելգրադում, ԲԻՍՑ օտար լեզուների կենտրոնում կայացավ Մկրտիչ Սարգսյանի «Հայերենի հերթական դասը» պատմվածքի սերբերեն թարգմանության աուդիո տարբերակի շնորհանդեսը: Թարգմանությունն իրականացրել են Անուշ Բալայանը և Հումանիստական գիտությունների դոկտոր Լուկա Յոկսիմովիչ Բարբատը: Վերջնական սրբագրումը կատարել է Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետի իսպանական գրականության պրոֆեսոր Յասնա Ստոյանովիչը:

Աուդիո գիրքը հրատարակել է «Ակցիա կույրերի համար» հրատարակչությունը Բելգրադից, որը «Հայաստան» հրատարակչությունից ստացել էր թույլտվությունը: Ձայնագրման աշխատանքը կատարել է Բելգրադի Ժողովրդական թատրոնի դերասան Խաջի Նենադ Մարիչիչը:

Շնորհանդեսը սկսվել է Հայրիկ Մուրադյանի կատարմամբ «Արի, իմ սոխակ» երգի հնչեցմամբ: Դրան հաջորդել է բուն պատմվածքի մոտ տաս րոպեանոց ունկնդրումը՝ ձայնասկավառակից:

Աուդիո գրքի գլխավոր խմբագիր Լուկա Յոկսիմովիչ Բարբատը ներկայացրեց «Ակցիա կույրերի համար» միության գործունեությունը, և թե ինչպես ծագեց Մկրտիչ Սարգսյանի պատմածքի թարգմանության գաղափարը: Այդ մասին ավելի մանրամասն խոսեց թարգմանչուհի Անուշ Բալայանը: Նա ասաց, որ գիրքը նվեր է ստացել Երևանում, և, որ այն հրատարակվել է հայ ժողովրդի դեմ կատարված Եղեռնի հարյուրամյակի կապակցությամբ: Պատմվածքի ընթերցումը նրա վրա ուժեղ տպավորություն է գործել և նրա մոտ ցանկություն է առաջացել կիսել այն սերբ ազգի հետ, քանզի քսան տարի է, ինչ ինքն ապրում և գործում է Բելգրադում:

Սերբերեն թարգմանություն կատարելագործվել է Լուկա Յոկսիմովիչ Բարբատի նվիրված աշխատանքի շնորհիվ:

«Հայերենի հերթական դասը» խորը և հուզիչ տպավորություն գործեց ներկաների վրա, հատկապես, երբ Անուշ Բալայանը գրքից մի հատված կարդաց հայերեն:

Այնուհետև ծավալվեց զրույց, որի ընթացքում սերբ ունկնդիրը նկատեց գործի տպագրված տարբերակի անհրաժեշտությունը և, ընդհանրապես, հայ և սերբ գրականությունների մերձեցման կարևորությունը:

Բոլոր ներկաները ստացան աուդիո գրքի իրենց օրինակը:

 

Սեփական թղթակցություն, Բելգրադ


Առնչվող նյութեր
1. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
2. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
3. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
4. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
5. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
6. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
7. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները
8. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում
9. Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 80-ամյակը
10. Յարոմիր Շտետինան դարձավ 75 տարեկան. Նոր գրքի շնորհանդեսը Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: