ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը

20 սեպտեմբերի, 2018 | 23:21

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- «Վատիկան Նիուզ»ը կը հաղորդէ, թէ Ֆրանսիս պապը շնորհաւորական ուղերձ մը յղած է Վենետիկի Մխիթարեան միաբանութեան 300ամեակին առիթով:

Իր ուղերձին մէջ պապը նշած է, որ Մխիթարեան միաբանութիւնը իր պատմութեան 300 տարիներուն ընթացքին դիմագրաւած է զանազան դժուարութիւններ: Ան վստահեցուցած է, որ Վատիկանը մի՛շտ յատուկ ուշադրութեան արժանացուցած է Մխիթար աբբահայրն ու անոր յաջորդները, եւ այսօր եւս պատրաստ է օգնելու ու աջակցելու:

«Մխիթարեան միաբանութեան անդամներէն կը պահանջուի ըլլալ կրօնաւոր մարդիկ, որոնք ամբողջութեամբ նուիրուած են Աստուծոյ: Այդ կոչումը կարելի չէ իրականացնել՝ առանց ընկալելու եղբայրներու հետ հաղորդութեան եւ աղքատութեան, ողջախոհութեան եւ հնազանդութեան ուխտերը», ուղերձին մէջ նշած է պապը՝ աւելցնելով. «Երանելի Մխիթարը, զոր Պիոս 12րդ պապը դասեց Արեւելեան եկեղեցիներու կրօնական կեանքի մեծ բարեկարգողներու շարքին, եղաւ հայ ազգի հաւատքի ըմբռնումին կառուցողը՝ իր ետին ձգելով հոգեւոր ու մշակութային անվերջանալի ժառանգութիւն, որ տրուեցաւ Մխիթարեան միաբանութեան՝ պահպանելու, խորացնելու ու տարածելու, ի նպաստ համայն հայ ժողովուրդի բարօրութեան»:

Պատգամի աւարտին, քահանայապետը մաղթած է, որ միաբանութեան հիմնադիր Մխիթար աբբահօր ջահը շարունակէ լուսաւորել հայ ազգի փշոտ եւ ծաղկուն ճանապարհը, Քրիստոսի հաւատքով եւ այն յոյսով, որ անոր խօսքը մշտական կեանք կը պարգեւէ:


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
2.Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. ասել է նախագահ Սարգսյանը ,,Ֆրանկ Մյուլեր»ում
3.Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
4.Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
5.«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
6.Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
7.Գիտության զարգացում համակարգչային տեխնոլոգիաներով
8.Լիար­ժեք կրթութ­յուն լսողության խանգարում ունեցող ե­րե­խա­նե­րին
9.Բարեկարգվում է Ախթալայի վանքի շրջակայքը
10.11 երիտասարդ արժանացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: