ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մի գողացե’ք մեր անունը. «Հայկական Վերածնունդ»

16 փետրվարի, 2016 | 12:11

Untitled-1«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ստիպված է հանրությանը կրկին  հիշեցնել և պարզաբանել, որ մենք «Օրինաց Երկիր» կուսակցության, Արթուր Բաղդասարյանի և իր նախաձեռնությունների հետ բացարձակապես ոչ մի կապ չունենք:

«Օրինաց Երկիր» կուսակցությունը  նախաձեռնել է «ստեղծել» մի նոր կուսակցություն, և կոպտորեն խախտելով քաղաքակիրթ գործելակերպի և մարդկային պատշաճության կանոնները, այդ նոր կուսակցությունը անվանում է մեր՝ ավելի քան երեք տարի շարունակ գործող կազմակերպության անունով՝ «Հայկական Վերածնունդ»: Մի կողմ դնենք այն, որ վարկաբեկված կուսակցությունը նոր անվանումով հասարակությանը ներկայացնելը դա ոչ թե վերածնունդ է, այլ խաբեբայություն հանրությանը մոլորեցնելու և խաբելու փորձ: Հասկանում ենք որ բոլորը, նույնիսկ վարկաբեկված քաղաքական գործիչները իրավունք ունեն նոր կազմակերպություններ բացելու և դրանք ըստ իրենց ցանկության անվանելու՝ որքան էլ որ անունը պարունակությանը չհամապատասխանի: Սակայն գոյություն ունեցող կազմակերպության անունը կրկնօրինակելը համարժեք է գողության և դատապարտելի է:

«Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավարությանը պահանջում ենք չդիպչել մեր կազմակերպության անվանը՝ բառիս ուղղակի և անուղղակի իմաստներով: Հայոց լեզուն ունի հսկայական բառապաշար, և դժվար չէ ընտրել մեկ այլ անուն: Իսկ երևակայության բացակայության դեպքում առաջարկում ենք օգտվել Արթուր Բաղադասարյանի շուրջ ձևավորված ածականների շարքից:

 

Ճշմարիտ «Հայկական Վերածնունդ» կազմակերպություն

Ֆրանսիա, Փարիզ, 15 փետրվարի 2016 թ


Առնչվող նյութեր
1. «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը
2. Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը Ժիրայր Սեֆիլյանի դատավարության վերաբերյալ
3. Հայկական Վերածնունդը սատարում է փաստաբանների գործադուլը
4. «Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժման հայտարարությունը ընտրությունների կապակցությամբ
5. Ալեք Ենիգոմշյանը կրկին դարձել է հետապնդումների թիրախ
6. «ՊԱՀԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է, ԼՌԵԼՆ` ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ». ԲՈՂՈՔԻ ԵՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ԲԵՌԼԻՆՈՒՄ
7. «ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՂԱՐԱԲԱՂԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈԼԵԿՏԻՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ*
8. «Հայկական Վերածնունդ» շարժումը յայտարարութեամբ մը կը քննադատէ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանի խօսքերը, վերջինս ալ կը հակազդէ
9. «Հայկական Վերածնունդ» կազմակերպության հայտարարությունը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ
10. «Հայկական Վերածնունդ» կազմակերպության հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
2.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
3.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
4.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
5.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
6.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
7.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
8.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
9.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
10.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: