ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում

29 հունիսի, 2018 | 07:58

ՕՐԵՐ-ը տարբեր առիթներով անդրադարձել է  շուրջ 20 տարի Իտալիայում ապրող եւ ստեղծագործող հայաստանցի քանդակագործ Միքայել Օհանջանյանի ստեղծագործական հաջողություններին։

Վենետիկի բիենալեից մինչեւ լոնդոնյան նշանավոր ,,Frieze», Յորքշիրի  հայտնի քանդակի զբոսայգուց մինչեւ Փարիզի Գրանդ Պալե, Միլանի համալսարան, միջազգային մրցույթների ու ֆորումների մասնակցություն եւ հաղթանակներ… Օրեր առաջ ստացանք նոր  ստեղծագործական նվաճման մասին ավետիսը։

Բազմաշնորհ մեր հայրենակիցը հաղթող է ճանաչվել  իտալական վերածննդի օրրան Ֆլորենցիայում  անցկացվող քանդակի միջազգային մրցույթում եւ արժանացել Էնրիկո Մարինելլի անվան գլխավոր մրցանակին։ Խրախուսական մրցանակի է արժանացել իտալացի քանդակագործ Մարկո Բեգնոլին։

Մրցույթը կազմակերպել է ֆլորենցիայի նշանավոր գլուխգործոց՝ հմայիչ Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարին առնչվող  ,, Օպերա դել Դուոմո,, թանգարանը։ Թանգարանում պահպանվում եւ ցուցադրվում  են աշխարհահռչակ տաճարին, նրա զանգակատանը եւ մկրտարանին նվիրված բազմաթիվ  մեծարժեք քանդակների բնօրինակներ, որոնց հեղինակներն են Գիբերտին, Դոնատելլոն, Միքելանջելոն  եւ վերածննդի շատ ուրիշ հանճարներ։

Այս տարվա մրցույթը, որն անցկացվում էր առաջին անգամ, նվիրված էր արվեստի հովանավոր մեկենաս Էնրիկո Մարինելլի հիշատակին, նպատակ ունենալով թանգարանի հավաքածուին հաղորդակից դարձնելու նաեւ ժամանակակից արվեստի շունչը։

Մրցույթին մասնակցում էին 45 արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Եզրափակիչ փուլին հասան նրանցից հինգը, երկուսը՝ Իտալիայից, մեկական արվեստագետներ Հնդկաստանից եւ Կամերունից, իսկ Հայաստանը ներկայացրեց Միքայել Օհանջանյանը։

Օհանջանյանի գործն ունի բազմախորհուրդ անվանում՝  ,,Շեմը,,  ակունք է,, իսկ  մրցանակաբաշխության թեման էր՝  ,,Հույսը,,։ Ինչպես արվեստագետն է ասել այդ առիթով. «Հույսը ինձ համար դինամիկ շարժում է, գործողություն, կյանքի կայծ, ես կասեի՝ հենց ինքը՝ կյանքը, հույս է…»։

Շնորհավորելով մեր տաղանդավոր հայրենակցին հերթական եւ կարեւոր ձեռքբերման առիթով, ավելացնենք, որ ՕՐԵՐ-ը կրկին կանդրադառնա  այս թեմային, երբ աշխատանքը ավարտված կլինի եւ վերջնականապես կհանգրվանի թանգարանում։ Իսկ այն կտեղադրվի 2018-ի հոկտեմբերին՝ 6 ամիս ժամանակով։

Սեփ. թղթակից

Ֆրանսիա

Տես նաեւ՝

The five concurring artist

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
2. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
3. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
4. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
5. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
6. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
7. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
8. Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում
9. Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը
10. Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան կարևորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: