ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միքայել Բարթիկյանի նոր վիդեոէտյուդը՝ նվիրված Հայաստանի բնությանը

18 դեկտեմբերի, 2015 | 10:48

bartikian armeniaՉեխաբնակ ծրագրավորող Միքայել Բարթիկյանը Հայաստանի բնաշխարհին նվիրված գեղեցիկ վիդեոէտյուդ է պատրաստել, որը կարող եք դիտել հետեւյալ հղումով։

 

 

Ահա թե ինչ է պատմում Միքայելը ֆիլմի ստեղծման մասին. ՙԱյս փոքր ֆիլմը ներկայացնում է աշնանային Հայաստանը` տարվա ամենագեղեցիկ և գունեղ շրջանը. լճեր, անտառներ, սարեր և պատմական հուշարձաններ, ներկված բնության հիասքանչ գույներով։ Նկարահանումները կատարվել են Դիլիջանի Պարզ լճում, Լաստիվերի ջրվեժներում եւ Իջեւանի անտառներում, ինչպես նաև Նորավանքում, Մակարավանքում, Ախթալայում եւ Խոր Վիրապում։ Հայաստանում վավերագրական ֆիլմ նկարահանելու միտքը տարիներ շարունակ պտտվել է իմ գլխում, եւ որոշեցի երկար մտածելու փոխարեն անցնել գործի։ Եւ այսպես, հավաքելով նկարահանման համար անհրաժեշտ պարագաները, ճամփա ընկա դեպի Հայաստանի հյուսիս-արևմուտք, որտեղ ինձ դիմավորեցին աշնանային տաք արևը և գունեղ անտառները։ Այնուհետև շարվեցի դեպի հարավ-արևելք, ուր բնությունն ու եղանակը արմատապես ֆոխվեցին, սարերից իջնող մշուշի և անձրևի տեսքով։ Այսպիսով հավաքվեց բավական նյութ ֆիլմի առաջին մասի համար, որը նվիրում եմ արտերկրում բնակվող իմ քույրերին և եղբայրներին, ինչպես նաև բոլոր հայերին, որոնք հեռու են գտնվում Հայրենի հողից։ Համոզված եմ այս ֆիլմը կլինի շարունակելի, քանի որ դեռ շատ ու շատ ասելիք ունի Հայաստանը՚։  ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. ԳՅՈՒՄՐԻՆ՝ որպես զբոսարջային Նոր Ուղի
2. «100+1» համերգով եզրափակվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը
3. «Իմ Հայաստան» փառատոնի «Պարարվեստի օրեր»-ի փակման հանդիսավոր արարողությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: