ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միրոսլավ Լայչակ. Հայաստանի և Սլովակիայի միջեւ որեւէ խնդիր չկա

10 ապրիլի, 2013 | 10:05

ԵՐԵՎԱՆ-Երեւանի եւ Բրատիսլավայի միջեւ որեւէ խնդիր կամ հարց չկա: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը Երեւանում, այսօր՝ ապրիլի 10-ին, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Այս մասին հաոորդում է news.am–ը։

Սա արդեն Միրոսլավ Լայչակի չորրորդ այցն է Հայաստան: Ներկայիս այցի արդյունքները նախարարը բավական դրական է գնահատել` հատկապես հաշվի առնելով Երեւանում կայացած բիզնես-համաժողովը:

Երկու նախարարների հանդիպման շրջանակներում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, Լայչակը շնորհավորել է Հայաստանին Ասոցացման համաձայնգրի շուրջ բանակցությունների հաջող առաջընթացի եւ ԵՄ հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման կապակցությամբ` նշելով, որ Սլովակիան աջակցում է Եմ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին:

Էդվարդ Նալբանդյանի գնահատականով երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, կա համագործակցության մեծ պոտենցիալ:

Ի դեպ, այսօր Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ լայչակը ստորագրել են համաձայնագիր առողջապահական ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանիև պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Սլովակիայի փոխվարչապետ,արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ սլովակ գործընկերոջ այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը։ Նա կարևորեց, որ նախարար Լայչակին ուղեկցում է սլովակ գործարարների պատվիրակությունը և արդեն կայացել էգործարար համաժողով, ինչը կարևոր խթան կհանդիսանա առևտրատնտեսականփոխգործակցության ընդլայնման համար։

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ընդունելության համար՝ նախարար Լայչակն ընդգծեց, որ Սլովակիան ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և իր այցելության հիմնական նպատակը հենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։

Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, հումանիտար, ևայլ ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակն անդրադարձան տարբեր միջազգային ևտարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը,արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացմանը՝ որպես քաղաքական երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու կարևոր միջոցի:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության,այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սլովակիայի իշխանություններին՝ երկրի հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար և կարևորեց այն փաստը, որ Սլովակիան այն երկրների շարքում է, որոնք ճանաչելեն Հայոց Ցեղասպանությունը:

Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը և հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների։

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը ստորագրեցին առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որին հետևեց համատեղ մամուլի ասուլիս։

* * *

Հանդիպման տեսանյութը կարելի է ներբեռնել հետևյալ կայք էջից` http://www.mfa.am/video/video.html:


Առնչվող նյութեր
1. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
2. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
3. Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից և սկսել ապրել մաքուր երկրում
4. ԹԱՅՄ. Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության երազը վառ պահող 4 խաչակիրներից մեկն է
5. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
6. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը
7. Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը
8. Սփյուռքի նախարարն առաջարկում է Սփյուռքի համար խորհրդարան ձևավորել Հայաստանում
9. Կառավարության բոլոր անդամները նշանակված են. 17 նախարար, երեք փոխվարչապետ, ոստիկանապետ եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
10. Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: