ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միսս Չեխիա (Česká Miss 2013) ընտրվեց 23 ամյա Գաբրիելա Կրատոխվիլովան, մրցույթին մասնակցեց նաեւ հայազգի Աննա Ավագյանը (Ավակյանովան)

24 մարտի, 2013 | 22:58

ՊՐԱՀԱ- 2013 թվականի մարտի 23-ին Պրահայի Կարլին երաժշտական թատրոնում տեղի ունեցավ Միսս Չեխիա 9-րդ համազգային մրցույթը։ ,,Չեխական միսս 2013,,-ի հաղթող դարձավ 23 ամյա ուսանողուհի Գաբրիելա Կրատոխվիլովան Վիսոչինայից, ով հանդես էր գալիս 7-րդ համարի ներքո։ Ի դեպ նա արժանացավ նաեւ Frekvence 1 ռադիոկայանի ունկնդիրների մրցանակին։

Blesk թերթի ընթերցողների ՝ ,,Բլեսկ Միսս երկիր 2013,, մրցանակին արժանացավ 21 ամյա ուսանողուհի Մոնիկա Լեւին։ ,,Չեխական Միսս աշխարհ,, 2013 տիտղոսին արժանացավ Բռնոյի մոտակայքի Dolních Kounic քաղաքից 19 ամյա Լուցիե Կովանդովան։

Եզրափակիչ անցած 10 գեղեցկուհիների մեջ էր նաեւ Չեխիայում բնակվող հայազգի գեղեցկուհի Աննա Ավագյանը(Ավակյանովա), ով հանդես եկավ 6-րդ համարի ներքո։

Իր մասին Աննան գրել է, որ ավարտել է Կադան քաղաքի լեզվաբանական գիմնազիան։ Այժմ սովորում է Պրահայի Առեւտրի ակադեմիայի օդային տրանսպորտի ծառայություններ ֆակուլտետի երրորդ կուրսում: Իր կարիերան կապում է օդագնացության հետ եւ երազում է դառնալ դիստպետչեր։

Սիրում է նաեւ երգել, հինգ տարի երգել է երգչախմբում, երկու տարի հաճախել է Յիրկով քաղաքի արվեստի դպրոց ուր ստացել է վոկալի դասեր։ Նաեւ ութ տարի դաշնամուրի դասերի է հաճախել, եւ հինգ տարի՝ կիթառի, երկու տարի՝ էլեկտրական կիթառի։ Սիրում եմ ճանապարհորդել եւ ծանոթանալ նոր մշակույթների։ Երազում է լինել իր հոր հայրենիքում՝ Հայաստանում։

Հուսանք հաջորդ անգամ, Աննային բախտը կժպտա, եւ նա նույնպես կարժանանա մրցանակի։

Առաջին լուսանկարում՝ հաղթած 3 աղջիկները, երկրորդում եւ երրորդում՝ Աննա Ավագյանը

Օրեր եվրոպական ամսագիր

Orer.eu

Na fotografii (zleva): Česká Miss World 2013 Lucie Kovandová, Česká Miss 2013 Gabriela Kratochvílová , Česká Miss Earth 2013 Monika Leová  a Anna Avakjanová


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: