ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միջոցառում նվիրված Ադրբեջանում հայկական ջարդերի տարելիցին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում

21 հունվարի, 2016 | 18:56

new alend karabaxՀունվարի 16-ին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի մայրաքաղաք Փրովիդենսում Սբ. Սահակ և Մեսրոպ Հայ եկեղեցու մշակութային կոմիտեն, Ռոդ Այլենդի հիշատակի կոմիտեն և Հայ փախստականների սոցիալ-տնտեսական զարգացման ասոցիացիան (ARSEDA) կազմակերպել են «Մեկ դար տևած ցեղասպանություն։ Բաքվի սև հունվարը» վերնագրով վավերագրական ֆիլմի ցուցադրում։

Միջոցառմանը, որը նվիրված էր Ադրբեջանում հայկական ջարդերի տարելիցին, մասնակցել են ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, նահանգային խորհրդարանի անդամ Կեթրին Կազարյանը, Սբ. Սահակ և Մեսրոպ Հայ եկեղեցու ներկայացուցիչներ, լրագրողներ, Բաքվի հայ փախստականներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներՖիլմի ցուցադրումից հետո ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռ․ Ավետիսյանը, Ռոդ Այլենդի նահանգային խորհրդարանի անդամ Կ.Կազարյանը, ARSEDA-ի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, հոգևորականներ հանդես են եկել ելույթներով։ Ֆիլմի ստեղծագործական խմբի անդամ Հայկարամ Նահապետյանը ներկայացրել է վավերագրական ֆիլմի մասին մանրամասներ։

ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռ․ Ավետիսյանը ելույթից հետո պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, բանակցային գործընթացին և փախստականների խնդիրներին։

 

URL: http://www.nkr.am/hy/news/2016-01-21/784/

 


Առնչվող նյութեր
1. Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
2. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
3. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
4. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
5. Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
6. Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի. Արմեն Սարգսյան
7. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
8. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
9. ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին
10. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: