ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միջազգային ֆորումը Երեւանում կհյուրընկալի 200 երիտասարդների աշխարհի 30 երկրներից

01 մայիսի, 2014 | 10:52

eritasardner Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 1-ից 5-ը Երեւանում կանցկացվի միջազգային երիտասարդական ֆորում, որին կմասնակցեն 200 պատվիրակներ, լրագրողներ եւ պաշտոնատար անձինք աշխարհի ավելի քան 30 երկրներից:

Հայաստանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ) կողմից կազմակերպվող միջազգային ֆորումը կայանալու է Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ կրելու է «ժողովրդավարական քաղաքացիություն» խորագիրը:

«Միջազգային երիտասարդական ֆորումը կազմված է լինելու մի շարք ֆորմալ եւ ոչ ֆորմալ մասերից: 10 կոմիտեներում անցկացվելու են քննարկումներ, որոնց արդյունքում նրանցից յուրաքանչյուրը կազմելու է բանաձեւ: Բանաձեւը ներկայացվելու է ամփոփիչ նիստի ընթացքում՝ դրվելով քվեարկության»,- նշել է ԵԵՊ նախագահ Հովսեփ Պատվականյանը:

Հայաստանում ԵԵՊ խորհրդի անդամ Արեգ Քոչինյանը նշել է, որ միջազգային ֆորումի շրջանակում անկախ ժյուրիի եւ 200 մասնակիցների կողմից կընտրվի պատվիրակություն, որն էլ հուլիսի 24-ից օգոստոսի 4-ը կներկայացնի Հայաստանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայանալիք Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի 76-րդ միջազգային համաժողովում:

 

Նշենք, որ ԵԵՊ միջազգային նստաշրջաններն անցկացվում են տարեկան 3 անգամ: Դրանց մասնակցում են շուրջ 300 պատվիրակներ 40 երկրներից, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Հայաստանում ԵԵՊ գործունեության 1.5 տարիների ընթացքում իրականացվել է 15 նախագիծ, որոնց մասնակցել են ավելի քան 3000 հայ երիտասարդներ:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

Լուսանկարը` Photolure

 


Առնչվող նյութեր
1. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ
2. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
3. Պրահայի հայ երիտասարդներն ակտիվացնում են իրենց գործունեությունը. առաջին հավաքն ու սեմինարը
4. Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները
5. «Ապագա» խորագրով երիտասարդների համահայկական երկրորդ համաժողովը Երեւանում
6. «Be Active Youth». Հայաստանում կիրականացվի միջազգային ուսուցողական ծրագիր
7. ՀԵԵՄ-ի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ներկայացուցչական ժողովը Բուխարեստում
8. «Եղի´ր ստեղծագործ, ստեղծի´ր քո կերպարը»
9. Հայկական սփյուռքի երիտասարդ լիդերների Ստամբուլի «Գորիզ 2013» սեմինարը
10. «Խտրականության մարտահրավերները» թեմայով ֆորում թատրոնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: