ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միջազգային մրցույթ` բացահայտելու Եվրոպայի սփյուռքները պատկերող լավագույն լուսանկարները

18 մարտի, 2016 | 23:43

 

mrtsuits agbu europeՄասնակիցները պետք է լուսանկարի միջոցով ցույց տան մի բան, ինչը խորապես բացահայտում է իրենց սփյուռքյան ինքնությունը Լուսանկարը  տեղադրելով Եվրոպայի քարտեզի վրա՝ GoPro տեսախցիկ շահելու և իրենց լուսանկարները Եվրոպական խորհրդարանում ցուցադրելու հնարավորություն կստանան:

 

Փետրվարի 1, 2016թ., Բրյուսել – Այսօր «Սփյուռքների Եվրոպա» ծրագրի շրջանակներում մեկնարկում է մրցույթ` գտնելու այն լուսանկարը, որը լավագույնս պատկերում է Եվրոպայում հայկական, հրեական, գնչուական և ասորական սփյուռքի կյանքն ու ժառանգությունը: Ինչպես ծրագիրը, այնպես էլ մրցույթը համատեղ նախաձեռնել են ՀԲԸՄ Եվրոպան, «Պիրեն Ամենցան» և Հրեա Ուսանողների Եվրոպական Միությունը:

Մրցույթը բաց է բոլորի համար, և լուսանկարները պետք է վերբեռնել www.europeofdiasporas.eu կայքում: Լուսանկարների ներկայացման վերջնաժամկետը 2016թ. մարտի 31-ն է:

Այս մրցույթի նպատակն է օգնել Եվրոպայում բնակվող սփյուռքյան համայնքերի տեղակայմանը քարտեզի վրա: Սփյուռքյան համայնքները ճանաչելի են ոչ միայն իրենց գծած սահմաններով, այլև եվրոպական հանրության մեջ իրենց ներդրմամբ` ներառյալ նշանավոր հուշարձաններն ու ազդեցիկ անհատները:

Լուսանկարը մրցույթին ներկայացնելու համար պարզապես հետևեք այս 3 քայլերին.

  1. Հետևեք “A Europe of Diasporas” էջին` Ֆեյսբուքում:
  2. Մինչև 2016թ. մարտի 31-ը կայքում վերբեռնեք լուսանկարը, որը պատկերում է տեղ, անհատի կամ պահ, որը խորապես առնչում է հայկական, հրեական, գնչուական կամ ասորական ինքնությանը:
  3. Անվանեք լուսանկարը, տեղադրեք այն Եվրոպայի քարտեզի վրա և հակիրճ պատմեք դրա պատմությունը:

 

Եթե ունեք հարցեր կամ մեկնաբանություններ, գրեք մեզ info@europeofdiasporas.eu հասցեով:

Այս մրցույթը բաց է 18 տարին լրացած բոլոր անձանց համար` անկախ իրենց բնակության երկրից: Մրցույթին մասնակցելու նախապայմանների և տեխնիկական մանրամասների մասին ավելին կարող եք իմանալ` կարդալով ընդհանուր դրույթներն ու պայմանները:

«Ձեր լուսանկարի թերությունները փնտրեք Ձեր մեջ, քանի որ մենք տեսնում ենք այն, ինչ  որ ենք»: (Էռնեստ Հաաս)

«Սփյուռքների Եվրոպա» ծրագրի մասին. «Սփյուռքների Եվրոպա»-ն եվրոպական ծրագիր է և առաջին քայլն է Եվրոպայում բնակվող սփյուռքյան համայնքների ցանց ձևավորելու ուղղությամբ: Այս ցանցը նպատակ ունի հաստատելու այն գաղափարը, որ սփյուռքները դարեր շարունակ եղել են Եվրոպայի պատմության մի մասը և  կարևոր արժեք են ներկայացնում: Ծրագիրը նպաստում է այն գաղափարի տարածմանը, որ սփյուռքյան ինքնությունները իրավասու և արժեքավոր լինելու համար անհրաժեշտություն չունեն կապված լինելու որևէ տարածքի կամ ազդեցության աղբյուրի հետ:

«Պիրեն Ամենցա»-ն գնչու և ոչ գնչու կամավորների և կամավորական ծառայություն իրականացնող կազմակերպությունների ցանց է, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության, երկխոսության և շփման հնարավորություններ` մարտահրավեր նետելով կարծրատիպերին ու այլատյացությանը։

Հրեա Ուսանողների Եվրոպական Միությունը բազմակարծիք, ներառական և ոչ կուսակցական կազմակերպություն է, որը աջակցում է Եվրոպայում հրեա ուսանողների միություններին և ներկայացնում նրանց միջազգային ինստիտուտներում և կազմակերպություններում:

ՀԲԸՄ Եվրոպան համակարգում և զարգացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համաեվրոպական ծրագրերը: Ստեղծված 1906 թվականին` ՀԲԸՄ-ն աշխարհի ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է: ՀԲԸՄ Եվրոպան իրականացնում է մի շարք ծրագրեր գիտական հետազոտությունների, ժառանգության պահպանման և տարածման, կրթության և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև իրազեկման բարձրացման, շահերի պաշտպանության և առաջնորդության ուսուցման բնագավառներում:


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
2. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
4. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
5. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
6. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
7. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
8. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
9. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
10. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: