ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մինսկ. «Ոսկե Ծիրան» խորագրով հայկական մշակութային օրվա բացում

28 օգոստոսի, 2017 | 20:35

Օգոստոսի 26-ին Մինսկի Անկախության հրապարակում տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» խորագրով հայկական մշակութային օրվա բացումը, որը կազմակերպել էին Բելառուսում ՀՀ դեսպանությունը, Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեն և Բելառուսի հայ համայնքը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մինսկի քաղաքապետ Անդրեյ Շորեցը։

Դեսպան Եսայանն իր խոսքում նշեց, որ միջոցառումը հնարավորություն է տալիս ազգային երգ ու պարի, արվեստի և խոհանոցի միջոցով ծանոթանալու հայկական բազմադարյա և հարուստ մշակույթին:

Մինսկի քաղաքապետն իր խոսքում ընդգծեց միջոցառման կարևորությունն ու հայ համայնքի նշանակալից դերը Մինսկ քաղաքի մշակութային կյանքում:

Միջոցառմանը հանդես եկան Բելառուսում հայտնի հայ երգիչներ, «Էրեբունի» ազգային երգի ու պարի համույթը: Ներկաները հնարավորություն ունեցան համտեսելու հայկական խոհանոցի բազմատեսակ ուտեստներն ու ազգային խմիչքները: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց բելառուսական ԶԼՄ-ներում:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Օլեգ Եսայանին Մինսկում կփոխարինի պրոֆեսիոնալ դիվանագետ Արմեն Ղեւոնդյանը
2. Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության շարունակական աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին. նախարար Զ. Մնացականյան
3. Մարշալ Բաղրամյանի կիսանդրին բացել են բելառուսական Գորոդոկ քաղաքում
4. Բելառուսի միտրոպոլիտ Պավելին հրավիրել են Հայաստան
5. «Այվազովսկին և ծովանկարիչները» խորագրով ցուցահանդես Բելառուսում
6. Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը համերգներով հանդես կգա Ռուսաստանում և Բելառուսում
7. Բողոքի ակցիա Իսրայելում Բելառուսի դեսպանատան դիմաց
8. Բելառուսում որոշում է կայացվել Լապշինին Ադրբեջանին հանձնելու մասին
9. «Տեղեկատվական ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների փոխգործակցությունը» խորհրդակացություններ Երեւանում՝ երկկողմ եւ բազմակողմ
10. ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Մինսկում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: