ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մինսկի Խմբի հայտարարությունը հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա. Դավիթ Բաբայան

29 սեպտեմբերի, 2015 | 06:43

david babyanՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։

ԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահների` սեպտեմբերի 27-ի հայտարարությունը շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների ողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա:

«Ես կարծում եմ, որ սա շատկարևոր հայտարարություն է, որով ցույց է տրվում, որ ադրբեջանականիշխանություններն են հանդիսանում հայադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական շփման գծին լարվածության միակ հրահրողը: Ադրբեջանը պետք էհրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ մեխանիզմներ մշակի ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահների հետ միասին, և միգուցե այստեղ կներգրավեն նաևհայկական երկու հանրապետությունները»,- նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա նկատեց, որ Ադրբեջանի նման գործելաոճը դարձել է իր ապրելակերպի մի մասը, որը բնորոշ է տոտալիտար-ֆաշիստական պետության: «Ներքին և արտաքին ագրեսիայի դրսևորումը նմանատիպ ֆաշիստական պետությունների հիվանդություններից է: Երկրի ներսում ադրբեջանական իշխանությունները համատարած խախտում են մարդու իրավունքները, հետապնդում են ընդդիմության գործիչներին, աշխատանքից ազատում են դիվանագետներին` հետագայում հետապնդելու նպատակով: Ադրբեջանին ձեռնտու է սահմանային իրավիճակի սրումը` թեժ ներքաղաքական վիճակից և առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ժողովրդական զանգվածներին երկրում կուտակված խնդիրներից շեղելու, ինչպես նաև արտաքին թշնամու կերպարը զարգացնելով` լրացուցիչ ձայներ հավաքելու համար»,-շեշտեց Բաբայանը:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե Ադրբեջանի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրթիռակոծման փաստը արդյոք կարելի է համարել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների սկզբնավորման ազդակ, Դավիթ Բաբայանն ասաց հետևյալը. «Նույնիսկ կատարյալ ագրեսորները միշտ թաքցնում են իրենց  նպատակները: Ադրբեջանին ձեռնտու է վարել այսպիսի հեռահար պատերազմ, չնայած որ մեր զինված ուժերն արժանի հակահարված են տալիս Ադրբեջանին` մեծ կորուստներ պատճառելով նրանց»:

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ՊիերԱնդրիուն (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան ԱնջեյԿասպրշիկը` Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ևսեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձինառանձին ևնախարարների հետ միացյալ հանդիպումներից հետո հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ. «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարիխախտումների հետաքննության` ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմը: Առանց այդպիսի մեխանիզմիկողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում և ՀայաստանԱդրբեջան սահմանինմահացու հարվածներ հասցնելու մեջ: Հայաստանը համաձայնել է քննարկել մեխանիզմիմանրամասները. մենք կոչ են անում Ադրբեջանին անել նույնը»:   

Համանախագահները խիստ տոնով դատապարտել են հրետանու կիրառումը, որը վերջին օրերին լուրջ վնասներ ու կորուստներ է պատճառել` ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին:

Artsakhpress.am


Առնչվող նյութեր
1. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
2. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
3. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
4. Մնացականյան-Մամադյարով հանդիպում Բրյուսելում
5. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
6. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
7. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
8. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
9. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
10. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: