ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մինասի 90-ամյա հոբելյանը. նախագահը այցելել է մեծանուն նկարչի տուն

20 հուլիսի, 2018 | 19:39

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ:

Նախագահը դիտել է Մինասի վաղ շրջանի մի քանի գործեր, զրուցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց պատմությունները Մինասի մասին:

Այնուհետեւ նախագահ Սարգսյանն այցելել է նկարչի արվեստանոց, որտեղ այսօր ստեղծագործում է նրա որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը: Հանրապետության նախագահը դիտել է նրա կտավները, զրուցել հայ ժամանակակից արվեստի զարգացման միտումների մասին:

Հիշեցնենք, որ  Հայաստանի Ազգային պատկերասրահում հունիսի 28-ից գործում է «Մինաս. Հին ու բոլորովին նոր» ցուցադրությունը, որը մեկտեղել է շուրջ 100 աշխատանք՝ Հայաստանի Ազգային պատկերասրահից, Երևանի Ժամանակակից արվեստի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի Ռուսական արվեստի, Արամ Խաչատրյանի թանգարաններից և հայաստանյան մասնավոր հավաքածուներից:

Պատկերահանդեսը համակողմանիորեն բացահայտում է Մինասի գործունեությունը ամենատարբեր բնագավառներում՝ հաստոցային և մոնումենտալ գեղանկարչություն, գրաֆիկա, բեմանկարչություն, կինեմատոգրաֆիա, որոնք ուղեկցվում են էլեկտրոնային փաստավավերագրական նյութերով:

Նկարչի ծննդյան 90-ամյակին նվիրված այս ցուցահանդեսը ևս մեկ հրաշալի առիթ է նրա արվեստը վերարժևորելու և նոր սերունդներին ներկայացնելու համար:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից
2. Ձեր ժամանակն օգտագործեք ամեն օր նոր բան սովորելով. Արմեն Սարգսյան
3. «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան
4. 21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
5. Արմեն Սարգսյանի և Անգելա Մերկելի հանդիպումը Բեռլինում
6. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
7. Նոյեմբերի 21-ին ՀՀ նախագահը միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համար
8. Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
9. Կոչ եմ անում բոլորին՝դադարեցնել փոքր հակամարտությունների միլիտարիզացիան. նախագահ Արմեն Սարգսյան
10. Հայաստանն ի դեմս Բելառուսի ունեցել և մշտապես ունենալու է լավ ու վստահելի գործընկեր. Արմեն Սարգսյան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: