ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մինասի ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում

14 հունիսի, 2018 | 11:59

XX դարի երկրորդ կեսի նորարար արվեստագետ Մինաս Ավետիսյանը վաղուց իր հաստատուն տեղն է գրավել հայ դասականների կողքին: Յուրօրինակ գունամտածողությամբ ու արտիստիկ խառնվածքով օժտված այս նկարչի անունը դարձել է 60-ականների հայկական կերպարվեստի խորհրդանիշ:

Հայաստանի Ազգային պատկերասրահում հունիսի 28-ից կգործի «Մինաս. Հին ու բոլորովին նոր» ցուցադրությունը, որը մեկտեղել է շուրջ  100 աշխատանք՝ Հայաստանի Ազգային պատկերասրահից, Երևանի Ժամանակակից արվեստի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի Ռուսական արվեստի, Արամ Խաչատրյանի  թանգարաններից և հայաստանյան մասնավոր հավաքածուներից: Պատկերահանդեսը համակողմանիորեն բացահայտում է Մինասի գործունեությունը ամենատարբեր բնագավառներում՝ հաստոցային և մոնումենտալ գեղանկարչություն, գրաֆիկա, բեմանկարչություն, կինեմատոգրաֆիա, որոնք ուղեկցվում են էլեկտրոնային փաստավավերագրական նյութերով:

Նկարչի ծննդյան 90-ամյակին նվիրված այս ցուցահանդեսը ևս մեկ հրաշալի առիթ է նրա արվեստը վերարժևորելու և նոր սերունդներին ներկայացնելու համար:

 

orer.eu


Առնչվող նյութեր
1. Մինասի 90-ամյա հոբելյանը. նախագահը այցելել է մեծանուն նկարչի տուն
2. Աշոտ Խաչատրյանի «Կարմիրի 60 երանգներ»-ը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում
3. Երեւանում մեկնարկեց ,,Ազգային պատկերասրահ,, միջազգային 10-րդ փառատոնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ժողովրդի հիշողության մեջ Արայիկ Խանդոյանը մնալու է որպես հայրենքի նվիրյալ զինվոր. Արա Պապյան
2.Համագործակցության և բարեկամության «Թումանյանական աշխարհ» նկարչական փառատոնը շարունակվում է
3.Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է. Արմեն Սարգսյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
5.Օտար պետությունների ղեկավարների հայկական պարը՝ պետական ընթրիքի ընթացքում
6.Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
7.Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո
8.Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները. լուսանկարներ եւ գուլպաներ Կանադայի վարչապետին
9.««Հայկական վալս» երգն ինձ համար խորհրդանշում է նաեւ սփյուռքի սերը դեպի հայրենիք». Ժերեմի Դելվեր
10.Ջիվան Գասպարյանն այսօր նշում է 9օ-րդ տարեդարձը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: