ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հունվարի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայի դեսպան Պետր Միկիսկա. Երևան-Պրահա ավիաչվերթներ սկսելու նախադրյալներ կան

13 սեպտեմբերի, 2017 | 14:30

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլի ղեկավարած պատվիրակությանը՝ ամփոփելու հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։

Նախարարն իր խոսքում նշել է, որ թեև ակնհայտ աճ կա հայ-չեխական տնտեսական հարաբերություններում, սակայն մեծ դաշտ կա համագործակցությունն ընդլայնելու։ Նախարարի խոսքով՝ նկատելի է չեխական ընկերությունների և գործարարների հետաքրքրությունը՝ ներդրումներ կատարելու Հայաստանում։

Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը նշել է․ «Արձանագրության շուրջ բանակցությունները բավականին արգասաբեր էին։ Համագործակցության ներկայիս շրջանակները մենք ընդլայնում ենք, և կան մեզ համար բոլորովին նոր ոլորտներ։ Ուրախ եմ, որ հանդիպում ենք ոչ թե որպես բանակցող կողմեր, այլ որպես ընկերներ՝ գտնելու համագործակցության նոր ուղղություններ»։

Նախարար Կարայանը Վլադիմիր Բարտլի հետ քննարկել է համագործակցության շրջանակը մասնավորապես արդյունաբերության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտում։

Սուրեն Կարայանը և Վլադիմիր Բարտլը բարձր են գնահատել երկու երկրների դեսպանների դերակատարությունը առևտրատնտեսական հարաբերությւնների զարգացման գործում։

Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան նշել է, որ կան Երևան-Պրահա ավիաչվերթներ սկսելու նախադրյալներ։ Դեսպանն անդրադարձել է Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրին, որը մշակվել է չեխական ընկերության կողմից: Պետր Միկիսկան նշել է, թե ինչ ներդրումային հնարավորություններ կան ծրագրի շրջանակներում։

Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը տեղեկացրել է, որ իր գործընկերոջ հետ մի շարք հայ-չեխական գործարար համաժողովներ են նախաձեռնել, որոնք արդեն իսկ տվել են առաջին արդյունքները։ Նա հավելել է, որ այս տարվա հոկտեմբերին ևս սպասվում է գործարար համաժողով, որին կմասնակցի նաև Չեխիայի Սենատի նախագահը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախարար Սուրեն Կարայանի՝ Չեխիայի հանրապետություն կատարելիք այցին՝ տեղում քննարկելու Հայաստան չեխական ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։


Առնչվող նյութեր
1. Դեսպան Սեյրանյանի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը
2. Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
3. Սուրբ Ծննդյան պատարագ Պրահայում. մանուկների օրհնություն եւ Ջրօրհնեքի կարգ
4. Ամանորի հանդես Պրահայում
5. Պրահայի դիվանագիտական տոնավաճառ-փառատոնում ներկայացավ նաեւ Հայաստանը
6. ,,Մառլենկա,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը՝ Ֆորբսի ձեռնարկի պատվավոր հյուր
7. Քրիստոնեական Արեւելքին նվիրված ցուցահանդես Պրահայում
8. Հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը ներկայացվեց Պրահայի Դոմինիկյան եկեղեցու սրահում
9. Չեխահայ ձեռնարկատերը հաղթեց թուրք-գերմանական ընկերությանը Թուրքիայում
10. Միլիարդատեր Բաբիշի ԱՆՈ շարժումը հաղթեց Չեխիայի խորհրդարանական ընտրություններում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կստանա 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար
2.Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում
3.Ֆէթհիէ Չեթինի խօսքը Հրանդ Տինքի 11րդ Տարելիցին առթիւ
4.Եզդիական կազմակերպությունները երախտագիտություն են հայտնել հայ ժողովրդին
5.Դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահին
6.Արմեն Սարգսյան. ,,Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»
7.ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔ Օգոստոս 2018
8.Դեսպան Սեյրանյանի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը
9.Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
10.Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանի պատվին կազմակերպված հանդիսություն Ժնևում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: