ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միխալ Բիլեկ. Հայաստանի հավաքականն ուժեղ է Չեխիայից

03 սեպտեմբերի, 2013 | 08:00

BilekՊՐԱՀԱ- Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկն երեկ՝ սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր թիմը լավ է պատրաստվելու ԱԱ-2014-ի որակավորման փուլի՝ Հայաստանի և Իտալիայի դեմ խաղերին: Այս մասին հաղորդում է tert.am–ը։

«Եթե մենք ցանկանում ենք դուրս գալ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլ, ապա պետք է հաղթենք խմբային փուլի մնացած 3-4 հանդիպումներում: Դա նշանակում է, որ Մալթայի, Հայաստանի և Բուլղարիայի դեմ մրցավեճերում մենք պետք է խաղանք 3 միավորի համար», – Բիլեկի խոսքերն է մեջբերել tyden.cz-ը:

Վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումներին չեն մասնակցելու Վլադիմիր Դարիդան, Թոմաշ Հյուբշմանը և Մատեյ Վիդրան: Սակայն Բիլեկը նրանց փոխարինող է գտել: «Բոլորը երեքը հանդիսանում են մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ և նրանց կորուստը չի կարող չանրադառնալ թիմի խաղի վրա: Սակայն, ֆուտբոլում լինում են նաև վնասվածքներ և պետք է հաշտվենք այդ մտքի հետ: Մենք այլ տարբերակներ կըգտնենք»:

Խոսելով Հայաստանի ազգային հավաքականի մասին, որին Բիլեկի գլխավորած թիմն՝ Երևանում կայացած խաղում հաղթել է 3:0 հաշվով, չեխերի գլխավոր մարզիչը ասել է հետևյալը.

«Հայաստանը ուժեղ թիմ ունի: Պատահական չէ, որ նրանք Դանիային հաղթել են 4:0 հաշվով: Պետք է խոստովանենք, որ հիմա Հայաստանի հավաքականն ուժեղ է Չեխիայից»:

Հիշեցնենք, որ երեկվանից վաճառվում են Պրահայի Էդեն մարզադաշտում սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք Չեխիա-Հայաստան խաղի տոմսերը հայ երկրպագուների համար նախատեսված սեկտորների համար։ Դրանք են 119,120,121։ Տոմսի արժեքն է 290 կրոն։ Տոմսարկղները բաց են ժամը 13-17-ը։

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Պրահայում նշվեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը
2. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
3. Չեխական Սոկոլովում բացվեց ռազմագերիներին նվիրված հուշարձան. նրանց թվում են տասնյակից ավելի հայեր
4. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկի հետ
5. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
6. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
7. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
8. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
9. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
10. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: