ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միլիարդատեր Բաբիշի ԱՆՈ շարժումը հաղթեց Չեխիայի խորհրդարանական ընտրություններում

22 հոկտեմբերի, 2017 | 10:52

Ուրբաթ եւ շաբաթ օրերին՝ հոկտեմբերի 20-21-ը,  Չեխիայում անցկացված Խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում 29.64 տոկոս ձայների առավելությամբ հաղթեց միլիարդատեր, նախկին ֆինանսների նախարար եւ փոխվարչապետ Անդրեյ Բաբիշի ԱՆՈ/ANO/ աջ-կենտրոնամետ շարժումը։ Ընտրողների մասնակցությունը նույնպես եղել է ակտիվ՝ 60.84 տոկոս։

Քաղաքական փորձագետները նման արդյունեքներ թեեւ չէին կանխատեսում, բայց ԱՆՈ շարժման առաջնորդի նկատմամբ ընտրությունների նախօրեին  հարուցված քրեական գործը եւ մամուլի միջոցներով նրա դեմ տարվող բացասական քարոզչությունը տվեց հակառակ արդյունքը։ Գրեթե բոլոր կուսակցություններն իրենց նախընտրական քարոզչությունը կառուցել էին ԱՆՈ-ի եւ նրա առաջնորդի դեմ քննադատական հարվածներ ուղղելով։  Իշխող կուսակցությունը՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կորցրեց իր դիրքերը, հավաքելով ընդամենը 7.27 տոկոս։ Քաղաքացիական դեմոկրատները/ՕԴՍ/ հակառակը հավաքեցին 11.32 տոկոս ձայն՝ գրավելով 2-րդ տեղը։ Ընտրությունների հայտնությունն էր Պիրատի կուսակցությունը, որը գրավեց 3-րդ տեղը, ստանալով ձայների 10.79 տոկոս։

Իրենց դիրքերն են զիջել նաեւ կոմունիստները՝ Կոմկուսը ստացել է ձայների 7.27 տոկոսը, նաեւ Շվարցենբերգի ղեկավարած աջկենտրոնամետ  ԹՈՓ 09-ը/Ավանդույթ, Պատասխանատվություն, Բարգավաճում/, , որն ստացել է ընդամենը 5.31 տոկոս։

Հայտնություն էր նաեւ Տոմիո Օկամուրայի/ճապոնական արմատներով/ գլխավորած կուսակցության՝ ՍՊԴ-ի/,,Ազատություն եւ ուղիղ դեմոկրատիա,, շարժում/ չորրորդ տեղում հայտնվելը՝ 10.64 տոկոսով։ Վերջին իններորդ տեղում է հայտնվել ՍՏԱՆ շարժումը՝ 5.18 տոկոսով։

Առաջին անգամ 1993 թվականի ընտրություններից ի վեր մեծ թվով՝ 9 կուսակցություն եւ շարժում են մտել խորհրդարան։ Այսպիսով կառավարությունը պետք է ձեւավորի  ԱՆՈ շարժումը, որը 200 տեղանոց Պատգամավորների պալատում կստանա 78 մանդատ։ Սակայն նա միայանակ չի կարող ձեւավորել, քանի որ  ինքնուրույն կառավարություն ձեւավորելու համար 111 ձայն է հարկավոր։ Արդեն իսկ Անդրեյ Բաբիշը բանակցությունների հրավեր է ուղարկել բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին։ Երեկ գիշեր չեխական հեռուստատեսությամբ հաղթանակած կուսակցությունների ղեկավարների հետ անցկացված ուղիղ բանավեճում արդեն իսկ պարզ դարձավ, որ առնվազն չորս կուսակցություն չեն ցանկանում կոալիցիոն կառավարություն կազմել ԱՆՈ կուսակցության հետ։ Հատկանշական է նաեւ, որ եթե բոլոր փոքրամանություն կազմող կուսակցությունները միավորեն, նույնպես չեն կարող անհրաժեշտ ձայները ապահովել, քանի որ նրանցից շատերը միմյանց հետ չեն ցանկանոմւ նույն կառավարության մեջ լինել։

Հույս կա, որ մինչեւ դեկտեմբեր կձեւավորի նոր կառավարությունը, իսկ մինչ այդ նոր ընտրություների հետեւանքով, կրկին վերականգնվում է Անդրեյ Բաբաիշի եւ նրա տեղակալ Ֆալտինեկի պատգամավորկական անձեռնմեխելիությունը, որից նրանք զրկվել էին նախորդ խորհրդարանի քվեանրկությամբ՝ իրենց դեմ հարուցված քրեական գործի պատճառով։ Ի դեպ, այն ժամանակ Բաբիշն ու Ֆալտինեկն իրենք էլ կողմ քվեարկեցին այդ լիազորություններից զրկվելուն, քանի որ համարում են, որ իրենց դեմ քաղաքական պատվերով են գործ հարուցել եւ իրենք կարող են դատարանում ապացուցել իրենց անմեղությունը։

Այսպիսով նոր խորհրդարանում ԱՆՈ-ն ստացել է 78 մանդատ, Քաղաքացիական դեմոկրատները՝ 25 , Չեխիայի պիրատների կուսակցությունը՝ 22 , Ազատություն եւ ուղիղ դեմոկրատիան՝ 15 , կոմունիստները՝ 15 , Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակացությունը՝ 15, Քրիստոնիա-դեմոկրատական միություն- Չեխոսլովակիայի ժողովրդական կուսակցություն դաշինքը՝ 10 /5.8տոկոս/, ԹՈՓ 09-ը՝ 7 ,  եւ ՍՏԱՆ /Քաղաքապետեր եւ անկախներ/ շարժումը՝ 6 մանդատ։

Քաղաքական մեկնաբանները համարում են, որ այս ընտրությունները մեծ անակնկալ էին եւ նաեւ հիասթափություն։ Կուսակցական ցանկերում ամենամեծ ձայները ստացել են երեք առաջնորդներ։ Առաջին տեղում է Անդրեյ Բաբիշը, ով ստացել է 48 645 հազար ձայն, երկրորդ տեղում՝ ՕԴՍ-ից՝ քաղաքացիական դեմոկրատներից  ուսուցիչ Վացլավ Կլաուսը՝ 22 635 ձայն, երրորդ տեղում՝   ԹՈՓ 09 առաջնորդ Կարել Շվարցենբերգը՝ 19 370  հազար ձայնով, չորրորդ տեղում կրկին ԱՆՈ-ից՝ պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցին՝  18449 ձայն, եւ  հինգերորդ տեղում՝ Պիրատների առաջնորդ Իվան Բարտոշը` 13 361 ձայն։ Ի դեպ, Եվրոպայում եւ Ամերիկայում  քվեարկած 9000-ից ավելի չեխ քաղաքացիները հիմնականում իրենց ձայնը տվել են ԹՈՓ09-ին։

Հայերիս համար ցավալի է, որ այս ընտրությունների արդյունքում սոցիալ-դեմոկրատների կուսակցական ցանկով չի անցել Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական խմբի նախագահ, հայամետ պատգամավոր Ռոբին Բյոհնիշը։

 

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում
5. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
6. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
7. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
8. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
9. 100 տարի առաջ այս օրը գումարվել է անկախ Հայաստանի խորհրդարանի Առաջին նիստը
10. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: