ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միլան Շտեխ. «Անթույլատրելի է, որ մարդասպանը ազատ է արձակվում եւ հերոսի կոչում ստանում»

30 հոկտեմբերի, 2012 | 22:24

«Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցությունը զարգացնելու հարցում, հաշվի առնելով նաեւ այն ընդհանուր նպատակները, որ մենք ունենք Արեւելյան գործընկերության շրջանակներում»,- ասել է պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ նախագահի խոսքով` քաղաքական երկխոսության համատեքստում կարեւոր դեր կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Նա նշեց, որ Ազգային ժողովում ձեւավորել է Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամական խումբ, որի գործունեությունը կարող է նոր լիցք հաղորդել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությանը:

Անդրադառնալով սաֆարովյան գործին` ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրեց Չեխիայի ԱԳՆ դիրքորոշումը, որը միանշանակ խիստ գնահատական էր տվել տեղի ունեցածին: Նա բարձր գնահատեց Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դատապարտող բանաձեւը: Պարոն Աբրահամյանը նաեւ շնորհակալություն հայտնեց հանդիպմանը ներկա Սենատոր Շտետինային իր բազմամյա հայանպաստ աշխատանքի համար՝ սկսած 1988թ. ավերիչ երկրաշարժի ժամանակաշրջանից: Նա բացի Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձեւի ընդունումից, վերջերս ԵԱՀԿ ԽՎ Տիրանայում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ սատարել է ՀՀ դիրքորոշումը, հատկապես Սաֆարովի դեպքի առնչությամբ:

 Պարոն Աբրահամյանը կարեւորեց Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը Հայաստանում` առաջարկելով բացել Երեւանում Չեխիայի լիարժեք դեսպանություն, որտեղ կգործի նաեւ հյուպատոսական ծառայություն եւ Հայաստանի քաղաքացիները ստիպված չեն լինի մեկնել Վրաստան Չեխիա մուտքի արտոնագիր ստանալու համար:  

Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Չեխիա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը: Նա կարեւորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները: Անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը եւ դատապարտելով այն` պարոն Շտեխը նշեց, որ Հունգարիայի քայլը միգուցե սխալի կամ անփութության հետեւանք էր, բայց Ադրբեջանի նախագահի քայլը միջազգային բոլոր չափանիշներին դեմ էր: «Անթույլատրելի է, որ մարդասպանը ազատ է արձակվում եւ հերոսի կոչում ստանում»,-նշեց Չեխիայի Սենատի նախագահը:

Միլան Շտեխը կարեւոր համարեց Հայաստանում Չեխիայի լիարժեք դեսպանություն ունենալու Հովիկ Աբրահամյանի առաջարկը եւ համոզմունք հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը բոլոր ուղղություններով:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ եւս: Անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին, Սիրիայում ծավալվող իրադարձություններին:

 Պարոն Շտեխը նշեց, որ Չեխիան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում: Նրա խոսքով՝ չեխ գործարարները պատրաստակամ են ներդրումներ կատարել Հայաստանում:

 


Առնչվող նյութեր
1. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
2. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
3. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
4. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
5. Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստ Երեւանում
6. Եվրոպացի լրագրողները բացահայտել են Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը. 2.5 միլիարդ եվրոպացիներին կաշառելու համար
7. Հունագարահայերի անձնական տվյալները կարող են հայտնվել ադրբեջանցիների ձեռքը
8. ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը
9. Արցախը շնչում է ժողովրդավարությամբ ու ազատությամբ. Յարոմիր Շտետինա
10. Տոնական ընդունելություն Չեխիայում ՀՀ դեսպանությունում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: