ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Միլադա Կիլյանովան ապագա բժիշկներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը

11 մայիսի, 2017 | 11:50

ՊՐԱՀԱ.ՕՐԵՐ.- Հայագետ Միլադա Կիլյանովան մայիսի 10-ին Պրահայի Կարլի համալսարանի բժշկական 2-րդ ֆակուլտետի ուսանողների ուշադրությանը ներկայացրեց Հայոց ցեղասպանություն թեմայով դասախոսությունը՝ այն ուղեկցելով լուսանկարների ու քարտեզների, ինչպես նաեւ  ցեղասպանության մասին չեխերեն ֆիլմի ցուցադրությամբ։  Բանախոսը ուսանողներին ներկայացրեց նախ հայ ժողովրդի պատմության կարեւոր դրվագները, այդ թվում՝ քրիստոնեության ընդունումը։ Այնուհետեւ մանրամասն խոսեց Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի, իրենց հայրենիքից տեղահանման եւ սիրիական անապատներ բռնագաղթի մասին՝ քարտեզներով ցույց տալով այդ գաղթի աշխարհագրությունը։ Կիլյանովան անդրադարձավ նաեւ Համիդյան ջարդերին, երիտուրքերի կառավարության որդեգրած քաղաքականությանը, Հայոց ցեղասպանությունը չընդունելու պարագայում հայկական վրեժխնդրության եւ թուրք դիվանագետների ոչնչացման մասին, հայերի ոչնչացումը ծրագրավորած եւ իրականացրած թուրք ղեկավարների դատավարության, ,,Ցեղասպանություն,, տերմինի ստեղծման եւ ժամանակակից աշխարհի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Բանախոսը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների թվին այս տարի ապրիլին միացավ նաեւ Չեխիան, եւ այդ թիվը հասավ  29-ի։

Այնուհետեւ նա պատասխանեց ուսանողների հարցերին, որոնցից մեկին հավելում կատարեց նաեւ դասախոսությանը ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով նշեց, որ ,,հինգերորդ շարասյուն,, համարվող հայերից զատ, թուրքերը Օսմանյան կայսրությունում ոնչնացրել են նաեւ հույներին ու մյուս ազգային եւ կրոնական փոքրամանություններին, ուստի թուրքական տեսակետը, թե հայերին սպանել են ռուսների հետ համագործակցության համար,եւ նրանք Առաջին Համաշխարհային պատերազմի զոհերն են,  ոչ մի քննադատության չի դիմանում։ ՙՙԻսկ ո՞ւմ հետ էին համագործակցում մյուս ազգերը՚՚ հռետորական հարցը դեսպանն ուղղեց լսարանին, եւ անդրադարձավ թուրքական կողմի մեկնաբանություններին եւ տվեց դրանց սպառիչ պատասխանները։ Հայաստանի դեսպանը նաեւ կարճ անդրադարձ կատարեց Չեխիայի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր պայքարեցին ճշմարտության հաստատման համար։

Իր շնորհակալական խոսքում, հանդիպման նախաձեռնող՝ բժշկական 2-րդ ֆակուլտետի ուսանող Յիրժի Սիկորան  շնորհակալություն հայտնեց Հայաստանի դեսպանությանը աջակցության համար եւ նշեց, որ թեեւ իրենք բժշկական կրթություն են ստանում, բայց իրենց համար անչափ հետաքրքիր էր ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանն ու այն ողբերգությանը, որին ենթարկվել է առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած ժողովուրդը։

Նա նաեւ նշեց, որ ՀՀ դեսպանության աջակցությամբ  Բժշկական  1-ին եւ 3-րդ ֆակուլտետների սրահներում բացվել է ՚՚Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի էջերում՚՚ լուսանկարչական ցուցահանդեսը։

Վերջում ներկաներին հրամցվեցին հայկական խորտիկներ, որոնք պատրաստել էր ՚՚Հացի՚՚ ռեստորանը։ Ուսանողները համտեսեցին նաեւ ,,Մարլենկա,, հայտնի տորթը եւ հայկական գինի։

Հ.Ա. , ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
2. Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
3. Սեւակ Ամրոյանի, Արաբո Իսպրիյանի , Գուգեն Դաբաղյանի եւ Սուրեն Դավթյանի համերգը Պրահայում
4. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
5. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
6. Գագիկ Ծառուկյանը Պրահայում մասնակցել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի Գլխավոր ասամբլեային
7. Ցեղասպանությանը նվիրված չեխերեն գրքի շնորհանդեսը նոյեմբերի 14-ին
8. Պղծուած է Հայոց Ցեղասպանութեան նուիրուած յուշարձանը քանի մը օր առաջ
9. ,,Քրիստոնյաների աղետը,, գրքի երկրորդ քննարկումը Պրահայում
10. Հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը ներկայացվեց Պրահայի Դոմինիկյան եկեղեցու սրահում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: