ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՄԻԵԴ-ը համաձայնել է բողոքարկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որոշումը

04 հունիսի, 2014 | 10:19

Dogu_PerincekԵրեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է շվեյցարական կառավարության` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի՝ դեկտեմբերին կայացրած վճիռը բողոքարկելու պահանջը:

 

Ինչպես հաղորդում է ՄԻԵԴ պաշտոնական կայքը, շվեյցարական կառավարության դիմումով գործը փոխանցվել է ՄԻԵԴ Վերին պալատ:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ գործունեություն ծավալող Դողու Փերինչեքը 2005 թ-ին Շվեյցարիայում կազմակերպված մի գիտաժողովի ընթացքում Հայոց ցեղասպանությունը որակել էր որպես «միջազգային սուտ»: Այս հայտարարության համար շվեյցարական դատարանն 2008 թ-ին թուրք գործչին դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաեւ 3 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: Սակայն 2013 թ-ի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Դողու Փերինչեքի հայցը ընդդեմ Շվեյցարիայի` նշելով, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը:

 

Ավելի վաղ Մեդիամաքս-ը անդրադարձել էր «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին եւ Հայաստանի համար դրա հնարավոր հետեւանքներին:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

 


Առնչվող նյութեր
1. ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանին
2. Հայաստանի ազգային կամերային նվագախմբի համերգը Շվեյցարիայում
3. ՄԻԵԴ-ի շփոթ յառաջացնող որոշման մասին
4. Հունաստանը խափանել է «Թալեաթ փաշա» կոմիտեի Ցեղասպանության ժխտման հնարքը Աթենքում
5. Մերժելով Եվրադատարանի վճիռը՝ Թուրքիան դառնում է խայտառակված պետություն
6. Բացահայտվել է Եվրադատարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շվեյցարիայի բողոքի տեքստը
7. Հայաստանը ողջունում է Շվեյցարիայի`Հայոց Ցեղասպանության ժխտումը ՄԻԵԴ-ում բողոքարկելու որոշումը
8. Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը Շվեյցարիային կոչ է անում բողոքարկել ՄԻԵԴ որոշումը
9. Շվեյցարիան պետք է բողոքարկի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրադատարանի վճիռը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: