ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեր սերունդը հայ թատրոնի մեծերին լիարժեք ճանաչելու հնարավորություն չունի . Լևոն Բաղդասարյան

18 փետրվարի, 2017 | 10:05

Հարցազրույց Գյումրու տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լևոն Բաղդասարյանի հետ:

-Մի քանի խոսքով կպատմեք թատրոնի մասին։

baghdasaryan-1935 թ. մայիսի 26-ին ՀԽՍՀ Լենինական (ներկայիս  ՀՀ Գյումրի) քաղաքում մեծ շուքով նշվում է Հայաստանի տիկնիկների առաջին թատրոնի բացումը:

Հիմնադիրն էր ԽՍՀՄ մշակութային գործիչ  Հասմիկ Գյոզալյանը , որը 30-ական թթ. սկզբին Մոսկվայից գալիս է իր հայրենի քաղաքը՝ Լենինական և հիմնադրում այս թատրոնը: Հասմիկ Գյոզալյանը որպես հիմնադիր կազմ ընտրում է Լենինականի դրամատիկ թատրոնի թատերախմբից, իսկ Երկրորդ աշխարհամարտի սկզբին՝ 1941թ_ին <<Մոսաները լռում են>> թատրոնը նույնպես:

1946թ_ին վերաբացվում է Թիֆլիսից Լենինականի դրամատիկական թատրոն տեղափոխված Ստեփան Ալիխանյանի ջանքերով , որն էլ անձամբ ղեկավարում է մինչև իր մահկանացուն կնքելը՝1972թ. : Ուստի 1992թ_ին , երբ թատրոնի ղեկավարությունը ստանձնեց Լևոն Բաղդասարյանը՝ Ձեր խոնարհ ծառան, Գյումրիի պետական տիկնիկային թատրոնը վերանվանվեց Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն:

pastarԱյսօր թատրոնն արդեն 80 գումարած  երկու տարեկան է, և զբաղվում է ոչ միայն Գյումրի քաղաքի , այլև ամբողջ Շիրակի մարզի մանուկ հանդիսատեսի բարոյա-գեղագիտական դաստիարակության խնդիրներով, այդ տարիների ընդացքում ստեղծելով ավելի քան 400 նոր բեմադրություններ սպասարկելով շուրջ մեկ միլիոն հանդիսատեսի:

Թատրոնն այսօր իր խաղացանկում ունի 22 բեմադրություն, որոնք  ինչպես տեղի դրամատուրգների , այնպես էլ համաշխարհային հեքիաթագիրների հանրահայտ ստեղծագործություններ են:

barekendan– Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր հպարատանալ մեր մշակույթով:

Ցավոք այսօր մենք չենք կարող հպարտանալ մեր մշակույթով , քանի որ այն ներկայացնում է ներկայիս Հայաստանի Հանրապետության ութսուն տոկոսի դիմագիծը (ռաբիս):

-Ըստ  ձեզ`ինչպիսի՞ն է մերօրյա սերունդն, որը մեր երկրի վաղվա տերն է դառնալու:

Ներկայիս մերօրյա սերունդը ձգտող է, պրպտող,նախաձեռնող, սակայն մեր երկրում լիարժեք դրսևորվել չի կարող, ուստի մեր երկրի վաղվա տերը ինքը չի լինելու: Մեր երկրի վաղվա տերերը լինելու են ներկայիս իշխանական բուրգի ժառանգները:

-Իսկ որքա՞ն հաճախակի եք բեմադրում ներկայացումներ ու ինչպիսի՞ բնույթ են դրանք կրում

-Տարեկան բեմադրում ենք 3-4  նոր ներկայացում և դրանք խաղացվում են յուրաքանչյունրը առնվազն 50 անգամ:

– Ինչպե՞ս եք կատարում ձեր սաների ընտրությունը

-Աշխատակիցներն ընտրվում են ըստ մասնագիտական կրթության , բայց անպայման  բնատուր շնորքի առկայության դեպքում: Կա նաև լրացուցիչ  պայման. տիկնիկավար դերասանի  հասակը  չպիտի գերազանցի 1մ. 70սմ-ը, որպեսզի գլուխը չերևա:

Թատրոնին կից ուսուցման դասընթացներ ունե՞ք։

-Թատրոնում պարբերաբար գործում է տիկնիկավարության ուսուցման ստուդիա , քանի որ Թատերական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը չունի տիկնիկային թատրոնի դերասանի ֆակուլտետ:

-Ձեր կարծիքով ինչպիսի՞ նախադրյալներ են հարկավոր զարգացնելու տիկնիկային թատերարվեստը Հայաստանում

-Տիկնիկային թատերարվեստը Հայաստանում զարգացնելու համար պիտի կառուցվեն  տիկնիկային թատերարվեստին համապատասխան  շենք-շինություններ և լիարժեք ֆինանսավորեն տիկնիկային բեմադրությունները:

-Ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի իսկական տիկնիկային թատրոնի  մասնագետը (դերասանը)։

-Տիկնիկային թատրոնի մասնագետը պիտի լինի  խիստ անմիջական , զգացմունքային և ֆիզիկապես դիմացկուն անձնավորություն:

pochat axves.1-Արդյոք մեր սերունդը լավ է ճանաչում հայ թատրոնի մեծերին։

-Այսօր հայ թատրոնի մեծերը  ավելի քիչ են պրոպագանդվում, քան շոու-բիզնեսի այսպես ասած <<աստղերը>> , ուստի մեր սերունդը չունի հնարավորություն հայ թատրոնի մեծերին  լիարժեք ճանաչելու համար:

՞րքան հաճախակի եք մեկնում հյուրախաղերի։

-Ավելի շատ շրջագայական ներկայացումներով ենք հանդես գալիս, քան հյուրախաղային , քանի որ վերջինս առանց հովանավորների անհնար է իրականացնել:

-Հիմնականում ո՞ր թատրոնների հետ եք համագործակցում։

– Հիմնականում համագործակցում ենք մայրաքաղաքային և Արցախի տիկնիկային թատրոնների հետ, ինչպես նաև մասնակցում ենք ամենամյա տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին , որը կազմակերպում է ՝ ՅՈՒՆԻՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

-Ո՞րն է Ձեր  խորհուրդն այսօրվա երատասարդությանն ու սկսնակ դերասաններին

-Այսօրվա երիտասարդությանն ու սկսնակ դերասաններին խորհուրդ կտայի շատ կարդալ և քիչ հրապուրվել <<աստղերով>>

Գարիկ Ավետիսյան

pochat axves


Առնչվող նյութեր
1. ԳՅՈՒՄՐԻՆ՝ որպես զբոսարջային Նոր Ուղի
2. Գյումրու Բարեկամության զբոսայգին կվերակառուցի IDeA հիմնադրամը
3. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
4. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
5. «Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ներդրումը խիստ ոգևորիչ է». Ղարիբ Հարությունյան
6. Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը
7. Տիգրան Համասյանը մենահամերգի հասույթը նվիրեց Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամին
8. Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
9. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
10. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: