ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Մեր Մարտին Լյութեր Կինգը» . Հրանտ Դինքի հիշատակի խնկարկումը

05 փետրվարի, 2018 | 09:07

Տորոնտո, Կանադա (հունվարի 29, 2018): Հրանք Դինքի սպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ Տորոնտոյի հայ համայնքը հավաքվել էր Սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցում՝ նրա թողած ժառանգությունը և մարդկության ու սիրո ուղերձըպատվելու ևհիշատակելու համար:

Կինոգետ և լրագրող Քումրու Բիլիջին հանդես եկավ հետևյալ խոսքով. «Նա պայքարեց բոլորի համար…երբ խոսքը վերաբերվում էր անարդարությանը, Հրանտ Դինքի համար գոյություն չունեին թուրքեր, քրդեր կամ հայեր: Նրան խորապես մտահոգում էր խոսքի ազատությունը, քանզի կարծում էր, որ գոյություն չունի մի խնդիր, որը հնարավոր չլինի լուծել երկխոսության միջոցով՝ ազատ արտահայտելով սեփական տեսակետն ու լսելով միմյանց: Շնորհակալ եմ բոլորիցդ այս բացառիկ անհատի՝ մեր Մարտին Լյութեր Կինգի հիշատակը վառ պահելու համար»:

Դոկտոր Փայամ Ախավանը, ով հայտնի իրավապաշտպան է և ՄակԳիլլ իրավունքի դպրոցի պրոֆեսոր, միջոցառման գլխավոր բանախոսն էր: Դոկտոր Ախավանը մանրակրկիտ կերպով ներկայացրեց թուրքական քաղաքացիական հասարակության բարդ բնույթը, որտեղ էթնիկ ազգայնամոլությունը սահմանում է «ինքնությունը»՝ բացառելով և ստորադասելով այլոց:

«Ատելության կողմնակիցներին աջակցելու հետևանքը էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը եղան…բոլոր մեծ չարիքները սկսվում են բառերից, որոնք նվաստացնում և բարոյալքում են ուրիշներին»:

Սա հենց այն էր, ինչի դեմ պայքարում էր Հրանտ Դինքը: Նրա նպատակն էր Թուրքիայի բոլոր քաղաքացիների միջև մարդասիրություն հաստատել: Երբ խոսքը վերաբերվում էր անարդարությանը, Հրանտի համար գոյություն չունեին թուրքեր, քրդեր, հույներ, եզդիներ կամ հայեր: Նրա նպատակն էր ոչնչացնել «մենք ընդդեմ նրանց» հասկացությունը և օգնել Թուրքիային՝ իրական ժողովրդավարություն դառնալու ճանապարհին:

Հայկական սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկե եկեղեցու հիմնադիր քահանա և միջոցառման կազմակերպիչ Հայր Եղիա Քիրիջյանը բացման խոսքով դիմելով լսարանին՝ խնդրեց յուրաքանչյուրին մի պահ տրամադրել կողքին նստող անձի հետ ծանթանալու համար: Սա Հրանտ Դինքի ուղերձի գործնական դրսևորման հիանալի առիթ էր:

Զորյան ինստիտուտի հաղորդակցության հարցերով համակարգող Մեգան Ռեյդը նկարագրեց աճող կրոնական պոպուլիզմով, էթնիկ և ռասայական բացառիկությամբ բնութագրվող քաղաքական ներկայիս միջավայրը Միացյալ Նահանգներում, Թուրքիայում և Եվրոպայում, տարբերություն մարդու իրավունքների ոտնահարման համընդհանուր պաշտպանությանը:

Զորյան ինստիտուտում թուրքական հարցերով հատուկ խորհրդական և Պոլսահայ մշակութային միության ներկայացուցիչ Րաֆֆի Պետրոսյանը լսարանին ներկայացրեց Հրանտ Դինքի կյանքը և հաստատեց, թե ինչպես էին մտավորականները, գրողները, լրագրողները, ռեժիսորներն ու ընկերները խորապես ազդված Հրանտի առաքելությամբ: Նա իր խոսքը եզրափակեց՝ հնչեցնելով Դինքի գլխավոր հարցը. «Արդյո՞ք մենք գործելու ենք որպես անցյալում կատարված հանցագործությունների պատասխանատուներ, թե՞ դասեր ենք քաղելու այդ սխալներից և գրելու ենք քաղաքակիրթ մարդկությանը հարիր և առանց «մենք ընդդեմ նրանցի» նոր էջեր»:

Միջոցառումը կազմակերպվել էր Զորյան ինստիտուտի և Պոլսահայ մշակութային միության կողմից՝ Տորոնտոյի հայկական միության, Տորոնտոյի հայ բարեգործական ընդհանուր միության, Կանադայի հայ գործարար խորհրդի, համազգային հայ կրթական և մշակութային «Գլաձոր» միության մասնաճյուղի, Տորոնտոյի մխիթարյան շրջանավարտների ասոցիացիայի, «Նոր Սերունդ» մշակութային միության և Թեքեյան մշակութային միության մասնակցությամբ:

 


Առնչվող նյութեր
1. Ֆէթհիէ Չեթինի խօսքը Հրանդ Տինքի 11րդ Տարելիցին առթիւ
2. Ավստրիա. Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիեննայում
3. Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ Կանադայում
4. Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում
5. Դեսպան Կիրակոսյանը ԵԱՀԿ-ում հիշեցրել է Հրանտ Դինքի սպանությունը եւ պաշտպանել Գարո Փայլանի շահերը
6. Շվեդիա. Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմում
7. «Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկում Երեւանում
8. Հրանտ Դինքից մինչեւ Կարո Փալյան
9. Հոլանդիա. Դինքի սպանության 10-րդ տարելիցին նվիրված ձեռնարկ՝ հոլանդացի պատգամավորների մասնակցությամբ
10. Հրանտ Դինքի հիշատակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: