ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Մեր Հրաչօն». գիրք՝ նվիրված արձակագրին ու մտավորականին

13 մայիսի, 2018 | 12:03

Լույս է տեսել սիրված  հայ արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանին (Հրաչօ) նվիրված «Մեր Հրաչօն՝ Հրաչյա Մաթևոսյան» գիրքը։ Գրքի խմբագիրն է գրող Մարգարիտա Խաչատրյանը,գրքի վրա աշխատել ու խմբագրել է նաև պատմաբան, հասարակական գործիչ գրքի խմբագիրներից Գևորգ Յազըճյանը։

Այն կազմել է նրա եղբոր՝Համլետի, որդին՝ Արտակ Մաթևոսյանը։ Գիրքը կազմելու սկզբունքը մեկն է եղել՝ հավատարիմ մնալ Հրաչյա Մաթևոսյանի ձեռագրին։

Այս գրքում ընթերցողը կտեսնի գրողին, հրապարակախոսին, ակնարկագրին։ Գրքի շապիկին արձակագրի նկարն է, որի հեղինակը թոռնուհին է՝ Սոնան։

Այսպիսով, մայիսի 12-ին Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսն, որտեղ հավաքվել էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, գրականագետներ՝ մասնակցելու արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանին (Հրաչօ) նվիրված «Մեր Հրաչօն՝ Հրաչյա Մաթևոսյան» գրքի շնորհանդեսին:

 Միջոցառումը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ պատմաբան, հասարակական գործիչ գրքի խմբագիրներից օրվա բանախոս Գևորգ Յազըճյանն։ Իր խոսքում նա նշեց, որ գիրքը բաղկացած է երեք մասերից․1-ում ներկայացված են նրա հարազատների ու ընկերների մտորումները նրա մասին, 2-ում՝ներկայացված է ներդիր նրա անձնական լուսանկարներով և վերջապես 3-ում ընդգրկված են նրա հրատարակած գրքերից հատվածներ։

Այնուհետև ելույթներով հանդես եկան Հայաստանի Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը,Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ,սիրված օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, գրականագետ Աէլիտա Դոլուխանյանը,լրագրող-հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը,ազատամարտիկ-գրող Հովիկ Վարդումյանը,արձակագիր Կարինե Խոդիկյանը, լեզվաբան Վաչագան Սարգսյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը,Վազգեն Գաբրիելյանը, գրող հրապարակախոս Թորոս Թորանյանը,Հրաչօյի եղբայրը՝Համլետ Մաթևոսյանը։

Միջոցառման ժամանակ իրենց գեղեցիկ ու հայրենասիրական երգերը կատարեցին երգիչ-երգահան Արսեն Համբարյանը,Դավիթ Ամալյանը և Մկրտիչ Մկրտչյանը։Միջոցառումն ավարտվեց նրա թոռնուհու՝Մանեի ասմունքով և Հրաչօյի հետ նրա անցկացրած վերջին հարցազրույցի տեաագրության դիտումով։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 


Առնչվող նյութեր
1. Կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: