ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեր ժողովուրդներին կապում են քրիստոնեությունը, պատմությունը, ցեղասպանություններն ու մշակույթը.-հույն փոխարտգործնախարար

18 դեկտեմբերի, 2017 | 13:30

ՀՀ սփյուռքի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների  միջև տեղի ունեցավ հուշագրի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիս

Դեկտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի ունեցավ սփյուռքի հարցերի շուրջ փոխըմբռման հուշագրի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիս:

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը:

Կարևորելով հուշագրի կնքումը՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ երկու երկրների միջև հիմք է դրվում նոր մակարդակի քաղաքական երկխոսության և մասնավորապես ասաց. «Մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունը դարավոր պատմություն ունի, և դրա հիմքը նաև մեր սփյուռքյան համայնքներն են: Իսկ Հայաստանի  անկախացումից հետո մեր բարեկամական հարաբերությունները և ամուր մշակութային, կրոնական ու տնտեսական կապերը առավել սերտացան: Հունաստանի պետությունը տարբեր առիթներով անդրադարձել է հայկական խնդիրներին:

Չափազանց կարևոր էր Հունաստանի Հանրապետության Պառլամենտի կողմից 1996թ. ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքը, ինչպես նաև՝ ապրիլի 24-ը որպես Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը և  2014թ. Ռասիզմի և խտրականության մասին օրենքի ընդունումը, որով քրեականացվել է հայերի և Պոնտոսի հույների ու Փոքր Ասիայում բնակվող հույների ցեղասպանությունների ժխտումը: Կարծում եմ նույնքան կարևոր էր 2015 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից հույների և ասորիների ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ սփյուռքում գործող մեր հայ և հույն համայնքները սերտորեն համագործակցում են, սակայն վստահ եմ, որ  այսուհետ երկու ժողովուրդների համագործակցությունը սփյուռքում առավել կզարգանա բոլոր ոլորտներում: Երեկ մեր գործընկերոջ՝ Կիպրոսի նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար պարոն Ֆոտիս Ֆոտիուի հետ շեշտեցինք, որ համագործակցությունը հիմնականում ուղղված է լինելու երիտասարդական խնդիրների լուծմանը, փոխճանաչողությանն ու փոխգործակցությանը: Վստահ եմ, որ և՛ Հայաստանն ու Հունաստանը, և՛ մեր սփյուռքները միասնաբար գործելով՝ մեծ հաջողություններ կարձանագրեն»:

Շնորհակալություն հայտնելով լրագրողներին՝ նախորդ օրվա Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հանդիպումը լայնորեն լուսաբանելու համար՝ Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը ևս կարևորեց հուշագրի ստորագրումը և նշեց. «Մեր ժողովուրդներին կապում են քրիստոնեությունը, պատմությունը, ցեղասպանություններն ու մշակույթը: Ես արդեն երրորդ անգամ եմ այցելում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Իսկ այսօր ինձ համար մեծ պատիվ է նման հուշագրի ստորագրումը: Վստահեցնում եմ, որ հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները՝ մենք միասնաբար կգտնենք մեր համագործակցության ուղիները:

Մյուս կողմից մեր տեսլականն է՝ ընդլայնել համագործակցության այն ծրագրերը, որոնք կապված են մեր երկրների և սփյուռքների, տնտեսական, կրթական, մշակութային, միջեկեղեցական համագործակցության հետ: Անկեղծ ասած, ես և՛ որպես լրագրող, և՛ որպես նախարարի տեղակալ շատ երկրներում եմ եղել և առնչվել եմ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն ինձ զարմանք պատճառեց Հայաստանի սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի անսպառ էներգիան, ճկուն միտքն ու օպերատիվությունը, անհավանական կարճ ժամանակահատվածում  նա կազմակերպեց երկկողմ ու եռակողմ հանդիպումների շարքը, հուշագրերի կնքումը, և այդ ամենը հագեցած բազմաբովանդակ մշակութային ծրագրերով: Կարծում եմ՝ ես առավել հարստացած կվերադառնամ Հունաստան»:


Առնչվող նյութեր
1. Սփյուռքը Հայաստանի կողքին է. Հունահայերը աջակցում են շարժմանը
2. ԱԹԵՆՔ. ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
3. Հունաստան-Հայաստան. բանակցում են արտգործնախարարությունները
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
5. Հունաստանի քաղաքական կուսակցությունները զորակցել են հայկական պահանջատիրական պայքարին
6. Հունաստան. մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
7. Կմիավորվե՞ն արդյոք սփյուռքում հայերն ու հույները
8. Կարեն Նազարյան. Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության վրա
9. «Մեր հերոսական Արցախը» Հունաստանում` Կարեն Միրզոյանի մասնակցությամբ
10. ՀՈՒՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՀՈՒՆԱՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ 120-ԱՄՅԱԿԸ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: