ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեսրոպ արքեպիսկոպոսի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 28-ին Սուրբ Գայանե վանքում

26 հունվարի, 2017 | 09:26
OLYMPUS DIGITAL CAMERA

Մեսրոպ Սրբազանը Յիհլավայի հայկական խաչքարի օծման ժամանակ

ԵՐԵՎԱՆ.-Հունվարի 28-ին Ս. Գայանե վանք կբերվի Ավստրիայում հունվարի 14-ին վախճանված` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի աճյունը: ՕՐԵՐ-ը Սրբազանի մահախոսականը հրապարկել էր հունվարի 15-ին։(Տես՝ այստեղ

Ժամը 12:00-ին կկատարվի եկեղեցու կարգը, ապա հուղարկավորության արարողությունը: Մեսրոպ Սրբազանի մարմինը կամփոփվի Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:

Մեսրոպ Սրբազանը 1962 թվականից մինչեւ 2010 թվականը գլխավորել է Ավստրիայի հոգեւոր հովվությունը, իսկ 1980 թվականից նաեւ  Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունը, ում ենթակայության տակ էին մտնում նաեւ Չեխիան, Սլովակիան եւ Հունգարիան։

1990-2010 թվականների ընթացքում Սրբազանը նաեւ այցելում էր Չեխիա եւ կատարում տարբեր եկեղեցական արարողություններ։

Հունվարի 25-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի է ունեցել Սրբազանի աճյունի օծման կարգը, որը կատարել է Մայր Աթոռի միաբան Նաթան Սրբազանը, իսկ արարողությանը մասնակցել են նաեւ Հայր Տիրանը, Հայր Բարսեղը, Տեր Անդրեասը եւ այլ հոգեւորականներ։

Պրահայի ՚՚Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ՚՚ եկեղեցական համայնքի ծխական խորհուրդն իր խորին ցավակցություններն է հայտնում  Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակությանը եւ հանգուցյալի հարազատներին։

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը
3. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
4. Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց համասեռամոլության երևույթին
5. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
6. Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
7. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
8. Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շառլ Ազնավուրի համար
9. Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում «Կիզակետում Հայաստանն է» (Focus:Armenia) պավիլիոնի բացումը
10. Արման Կիրակոսյանը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: