ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«ՄԵՆՔ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ» ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում

27 սեպտեմբերի, 2017 | 17:12

Սեպտեմբերի 25-ին Թեքեյան կենտրոնում Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի, Մոսկովյան ժամանակակից արվեստի թանգարանի, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ կայացավ Photopodium.com կայքի հիմնադրման 10-ամյակին նվիրված «ՄԵՆՔ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Հոբելյանական այս ձեռնարկը Photopodium.com կայքի եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի համատեղ 7-րդ ցուցահանդեսն է:

Ցուցահանդեսի մասնակիցներն են կայքի համակարգողներ Արմեն Ենգոյանը /Հայաստան/, Վիկտոր Դանիլովը /ԱՄՆ/, Ելենա Պրոտչեւան /Ռուսաստան/, Եկատերինա Խմելեւսկայան /Ռուսաստան/, Մարինա Բուրենկովան /Ռուսաստան/, Մարիաննա Կորնիլովան /Ռուսաստան/: Ներկայացված է 60 աշխատանք:

Նշենք, որ Photopodium.com կայքի հիմնադրն է Վիկտոր Դանիլովը /ԱՄՆ/: Տասը տարի շարունակ կայքը, որի կարգախոսն է «Արվեստը՝ հանուն խաղաղության», իր շուրջ համախմբում է պրոֆեսիոնալ եւ սիրողական լուսանկարիչների եւ կազմակերպում իրական /ոչ վիրտուալ/ ցուցահանդեսներ տարբեր երկրներում: 10-ամյա հոբելյանի առթիվ այս օրերին Մոսկվայում բացվել է հոբելյանական ցուցահանդես, որտեղ մեկական աշխատանքով հանդես են գալիս կայքի գրեթե բոլոր ներկայացուցիչները:

2018թ. փետրվարին նախատեսվում է ցուցահանդեսը տեղափոխել Հայաստան եւ այն ներկայացնել Թեքեյան Կենտրոնում:


Առնչվող նյութեր
1. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
2. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
3. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
4. Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում
5. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
6. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
7. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
8. «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը անվճար դասագրքեր է տրամադրել կարիքավոր երեխաներին
9. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
10. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. ,,Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես,, հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: