ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մենք և այլոք կամ «Քառօրյա դրամատիկ պատերազմ»-ի դասերը.Հայացք Հունաստանից

13 հունիսի, 2016 | 07:07

Herosamart 5 zinvorՄինչ մենք ազգովի զբաղված էինք սահմանադրական փոփոխություններով, «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզչությամբ, շահադիտական նպատակներով կեղծ կոալիցիաներ կազմելով ու  նստացույցերով՝ երկիր փրկելու երազներում օրօրվելով, Ադրբեջանը շարունակում էր զինվել՝ ձեռք բերելով հարձակողականնորագույն զինատեսակներ,  որի արդյունքում ունեցանք այն, ինչն անվանեցինք«Քառօրյա պատերազմ»։

Ապրիլյան կարճատև, սակայն դրամատիկ իրադարձություններով լի պատերազմի գրեթե բոլոր մասնագիտական վերլուծությունները հաստատում են, որ Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին Ռուսաստանն իրազեկ է եղել։ Անգամ, եթե ԼՂՀ-Ադրբեջան սահմանագծում ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի այդօրինակ կուտակումների մասին ՌԴ-ն հետախուզական ճանապարհով տեղեկություն չունենար, ապա արբանյակային դիտարկմամբ չէր կարող իրազեկ չլինել։

Հետևաբար հարց է  ծագում  ի՞նչ նպատակ է  հետապնդում, մեր ռազմավարական դաշնակիցը, ՀՀ անվտանգության, ընդհուպ մինչև քաղաքացիների ֆիզիկական գոյությանը սպառնացող, տեղեկությունները Հայաստանից թաքցնելով։ Հատկապես, երբ ՌԴ-ի հետ ՀՀ-ին 200 մլն դոլարի վարկային պայմանագրով նախատեսված զենք տրամադրելու համաձայնությունն արդեն մեկ տարի է մնում է չիրագործված: Եվ արդյո՞ք այս բոլորը միտված չեն, Անդրկովկասում ՌԴ ներկայությունն առավելագույնս ամրապնդելու, ընդհուպ մինչև՝ ռուս խաղաղապահ ուժերը տարածաշրջանում տեղակայելու ծրագիրն իրագործելուն։

Որպես կատարվածի անմիջական հետևանք, ակներևաբար, Հայաստանում աճում է   հակառուսական տրամադրությունը, ինչը, ձեռնտու է միջազգային մասշտաբով ՌԴ-ի մրցակից ու հակադիր բևեռ հանդիսացող՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակից պետություններին։ Եվ արդյո՞ք դա չէ  բուն պատճառը, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները ևս Հայաստանին չզգուշացրեցին ադրբեջանական զորքի և  սպառազինության լայնածավալ կուտակման մասին, որի հետևանքով կորցրեցինք ավելի քան հարյուր երիտասրադ զինծառայողների կյանք և ազատագրված տարածքներում՝ ռազմավարական նշանակությամբ բարձրունքներ։  

 Փաստորեն, բոլոր կողմերը Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ և Արևմուտքը, խաղում են իրենց ինքնուրույն խաղը։ Մենք, ի հետևանաք ապիկար և անպատասխանատու իշխանավորների վարքագծի՝ գտնվում ենք անպաշտպան թիրախի կարգավիճակում:

ՀՀ կառավարության վարած թույլ, սխալ, կոռուպցիոն և կործանիչ քաղքականության հետևանքով՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ստեղծել է իրավիճակ, որ մեր ռազմավարական գործընկերը, օրհասական օրերին անգամ, չի խուսափում բացահայտ հայտարարություններ անել, որ  այսուհետ ևս շարունակելու է մեր թշնամուն զինտեխնիկայով ապահովել։ Թեպետ մեր կողմից զավեշտական է, հայկական բանակը զինելու համար վարկով ՌԴ-ից զենք մուրալը, երբ երկրի ներսում թալանվում են միլիոններ։

Հայաստանն այսօր ունի անհետաձգելի և արմատական փոփոխությունների կարիք: ՀՀ անվտանգությունը և պետական շահը թելադրում են, որ այդ փոփոխությունները կատարվեն առանց երկրի կայունությունը վտանգելու:

Պետք է միանգամայն դադարեցնել կրավորական ու պարտվողական հոգեբանությունն՝ արմատախիլ անելով այդ ամենից բխող քաղաքական դրսևորումները։

Այլապես, կստանանք ոչ թե այն, ինչ երազում ենք, այլ այն՝ ինչից վախենում ենք։

 

Խոսք Հայասստանի

«Հայաստան» շաբաթաթերթ,

Աթենք, 06 հունիսի 2016թ., թիվ 964,


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
4. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
5. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
7. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
8. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
9. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
10. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: