ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեկ տարվա աշխատանքի արդյունքի համերգային ցուցադրություն Բարսելոնում

21 դեկտեմբերի, 2012 | 22:55

ԲԱՐՍԵԼՈՆ.- Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացնում է Տաթեւ Սուլեանը.    

,,Պարսելոնայի Հայկական Մշակութային Միութիւնը, 8 Դեկտեմբեր 2012-ին գեղարուեստական յայտագիրով մը իր տարեկան աշխատանքը ներկայացուց քաղաքի հայ եւ օտար հանրութեան: Ձեռնարկի խորագիրն էր` Արարատի որդիները:  Միութեան հովանաւորութեամբ գործող միօրեայ դպրոցը, “Հայորդիք” պարի համոյթը եւ Հայկական Ժողովրդական Երաժշտական Գործիքներու դպրոցի սաները իրենց մէկ տարուայ աշխատանքը ներկայացուցին բոլորին:

Սրահի մուտքին զետեղուած էին միօրեայ դպրոցի աշակերտներու նկարչական աշխատանքներն ու շարադրութիւնները: Գաթալոնիայի եւ Հայաստանի Հանրապետութեան հիմներէն ետք բացման խօսքը կատարեց Միութեան նախագահ պրն. Սեւատա Սահակեան, բարի գալուստով ողջունեց բոլորին ու շնորհակալութիւն յայտնեց որ իրենց մասնակցութեամբ եկած են քաջալերելու միութեան աշխատանքները նեցուկ կանգնելով տարբեր ծրագիրներու:

Գեղարուեստական յայտագրին մաս կը կազմէին պարային տարբեր ներկայացումներ երգեր ու արտասանութիւններ եւ երաժշտական տարբեր կտորներ, իսկ Միութեան ընդնահուր աշխատանքը յատուկ տեսաերիզներով կը ցուցադրուէր բոլոր ներկաներուն:

Ձեռնարկը վերջ գտաւ «Քայլենք միասին» երգով: Ներկաները շնորհակալութիւն յայտնեցին բոլոր մասնակիցներուն ու միութեան անդամներուն,,:   

 

  Orer.eu


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: