ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը»-Նոր ֆիլմ Բաքվի հայերի ջարդերի մասին

21 հունվարի, 2015 | 07:14

asulis baku«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» վերնագրով նոր ֆիլմ է ստեղծվել, որը պատմում է Բաքվի ջարդերի մասին: Ֆիլմն իրականացվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում և նվիրված է Ադրբեջանի մայրաքաղաքում հայերի ջարդերի 25-րդ տարելիցին: Ֆիլմի համար հիմք են ծառայել Բաքվի փախստականների հետ հարցազրույցները, որոնց նկարահանումներն անցկացվել են ԱՄՆ-ում: Սակայն կինոնկարում օգտագործվել է հիշատակված վկայությունների մի փոքր մասը: Մնացած բոլոր վկայություններն ամբողջությամբ կտպագրվեն ընթացիկ տարվա ամռանը հրատարակվելիք ժողովածուում:

«Բաքվի ջարդերը պատմության ամենամութ, ամենաչհետազոտված և անհայտ էջերից են, որովհետև իրադարձությունների հետ կապված քիչ նյութեր կան, իսկ տեսագրություններ՝ ընդհանրապես չկան: Մեզ համար շատ կարևոր էր տեսագրել այն մարդկանց հիշողությունները, որոնք տեսել են այդ սարսափելի իրողությունները»,- նշեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

marina grigoryanՖիլմը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի իրադարձությունների և Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում հայերի հետ կատարվածի միջև եղած կապը: Փախստականների հուշերը վկայում են Ադրբեջանի կողմից Թուրքիայի վարած քաղաքականության որդեգրման և մի ամբողջ դար ձգվող ցեղասպանության շարունակության մասին: Փախստականների պատմությունները բացահայտում են նաև Բաքվի հայերի ջարդի մասին մեզ ոչ հայտնի մանրամասներ: Նրանց վկայությունները կասկած անգամ չեն թողնում, որ հայերի նկատմամբ բռնությունն ու սպանությունները Բաքվում սկսվել են Սումգայիթի դեպքերից անմիջապես հետո: Ներկայումս ԱՄՆ-ում բնակվում են ավելի քան 55 հազար Բաքվի հայեր, որոնցից շատերը հենց կոտորածներից հետո են իրենց մեջ բացահայտել սեփական ինքնությունը:

«Զգացմունքային առումով՝ շատ բարդ նախագիծ էր: Շատ հերոսներ չէին ցանկանում վերապրել այն ամենն, ինչ տեսել են: Բաքվի հայերի մեծ մասն այսօր ԱՄՆ-ում է ապրում: Նրանք, կորցնելով ամեն ինչ, գերադասեցին գնալ ԱՄՆ և նոր կյանք սկսել: Մի շարք հայերի հետ ենք հանդիպել, և մեր հանդիպումների միայն մի փոքր մասը ներկայացված կլինի ֆիլմում»,-նշեց Մարինա Գրիգորյանը:

Ֆիլմը թարգմանված է նաև ռուսերեն և անգլերեն: Բացի այդ, նախատեսվում են նաև այլ լեզուներով թարգմանություններ: Բաքվի հայերի ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որն ընդգրկում է նաև ֆիլմի ցուցադրությունը, անցկացվելու  է ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում:

Ռ․Գ․Ռ․

kinoashkharh.am


Առնչվող նյութեր
1. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
2. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
3. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
4. Եվրոպացի լրագրողները բացահայտել են Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը. 2.5 միլիարդ եվրոպացիներին կաշառելու համար
5. ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը
6. Բելառուսում որոշում է կայացվել Լապշինին Ադրբեջանին հանձնելու մասին
7. Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Այրված մարդու մարմինի հոտը իմ քթից չի անցնում»
8. ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Կիրակոսյանը մտահոգություն է հայտնել. ԺՀՄԻԳ տնօրենը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի գործիք
9. ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
10. Ադրբեջանը շարունակում է ստահոդ լուրեր տարածել- ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: