ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնի գլխավոր մրցանակը շահել է դանիական ,,Սպանելու գործողությունը,, ֆիլմը

12 մարտի, 2013 | 13:20

ՊՐԱՀԱ- Մարտի 12-ի երեկոյան Պրահայի ,,Լյուցերնա,, կինոդահլիճում ,,Մեկ աշխարհ,,- One World կինոփառատոնի գլխավոր մրցանակը կհանձնվի դանիական ,,Սպանելու գործողությունը,, (The Act of Killing) ֆիլմին, որի ռեժիսորն է Յոշուա Օպենհեյմերը։ Ֆիլմը պատմում է 1965 թվականին Ինդոնեզիայիում իշխանության եկած բանակայինների գործադրած ճնշումների արդյունքում մոտ մեկ միլիոն էթնիկ չինացի կոմունիստների եւ մտավորականների սպանություններին։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել լեհ Լիդիա Դուդան՝ ,, Մոլորվածը,, ֆիլմի համար։ Ժյուրիի հատուկ մրցանակը տրվել է Մահդի Ֆլեյֆելի ,, Աշխարհ, որը մեզ համար չէ,, ֆիլմին, որը պատմում է Լիբանանում գտնվող պաղեստինյան փախստականների ճամբարում ապրող արաբի մասին։ Ի դեպ, ֆիլմը կարող էր ստանալ նաեւ գլխավոր մրցանակը, քանի որ էապես տարբերվում էր փառատոնի ընթացքում ցուցադրված մյուս ֆիլմերից։ ,,Վացլավ Հավելի անվան,, մրցանակը, որ տրվում է մարդու իրավունքների պաշտպանության համար, շնորհվել է ֆրանսիացի ռեժիսոր Ստեֆան Լամուրի ,, Բահրեյն՝ արգելված երկիր,, ֆիլմին։ Ընդհանուր առմամբ մոտ 12 մրցանակ կտրվի կինոփառատոնի փակման արարողության ժամանակ։ Արդեն իսկ հայտնի է, որ փառատոնի առաջին 8 օրերին 30744 տոմսակ է վաճառվել։ Ինչպես ասել է կինոփառատոնի տնօրեն Հանա Կուլհանկովան, դա վկայում է, որ լավագույն վավերագրական ֆիլմերը կարող են ավելի շատ հանդիսատես ունենալ, քան հայտնի գեղարվեստական ֆիլմերը, որոնք այդ օրերին ցուցադրվում էին այլ կինոթատրոններում։ Կինոփառատոնին ներկա են եղել 132 միջազգային եւ չեխական ֆիլմարտադրողներ ու կինոգործիչներ, իսկ լուսաբանել են 173 հավատարմագրված լրագրողներ։ Նշենք, որ այս տարի կինոփառատոնում հայ ռեժիսորի աշխատանք չցուցաչդրվեց։

Հիշեցնենք, որ ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնի շրջանակներում ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպության կողմից տրվող մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի Homo Homini մրցանակն այս տարի հանձնվեց ադրբեջանցի հայտնի փաստաբան եւ իրավապաշտպան Ինդիգամ Ալիեւը։ Մրցանակը հանձնեց Չեխիայի փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգը։ Ցուցադրվեց նաեւ անգլիացի ռեժիսորի ,,Զարմանալի Ադրբեջան,, ֆիլմը։ Իսկ արդեն մարտի 10-ին Բաքվում կազմակերպված հակակառավարական ցույցին Ինդիգամին ձերբակալեցին, իսկ հետո ազատ արձակեցին։

 

Օրեր եվրոպական ամսագիր

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը
2. Կովերը, ադրբեջանցիները եւ մարդու իրավունքները Պրահայի կինոփառատոնում
3. Սիրիական սիրո պատմությունը դարձել է ՙՄեկ աշխարհ՚ կինոփառատոնի հաղթող
4. Սիրիահայ Ավետիս Գաբրիելյանի ֆիլմը կցուցադրվի Պրահայի կինոփառատոնում
5. ՚Փնտրում ենք տուն եւ ինքներս մեզ -սա է մեկ աշխարհ կինոփառատոնի այս տարվա ուղենիշը
6. Ինդոնեզիայի ցեղասպանության մասին ֆիլմը ստացավ Գլխավոր մրցանակ ,,Մեկ աշխարհ,, չեխական կինոփառատոնում
7. Պրահայի ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնը կսկվի մարտի 2-ին՝ Օսկարի ներկայացված երկու ֆիլմով
8. ,,Դատավճիռ Հունգարիայում,, ֆիլմը շահեց ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնի գլխավոր մրցանակը
9. ,,Մեկ աշխարհ” միջազգային 16-րդ կինոփառատոնը հանդիսավորապես կբացվի մարտի 3-ին , իսկ Homo homini –ի մրցանակը կտրվի դաղստանցի իրավապաշտպանին
10. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոն. Վախենո՞ւմ եք համբերել

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: