ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեկնարկեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը

05 հուլիսի, 2013 | 13:45

ԵՐԵՎԱՆ- Հուլիսի 5-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի կողմից կազմակերպված իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը, որին մասնակցում են մոտ 100 անվանի իրավաբաններ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովին ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Բնավ պատահական չէ, որ հայ իրավաբանների ուշադրության կենտրոնում են Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրները: Դուք տեսական և գործնական մասնակցություն եք ունենում դրա միջազգային ճանաչման գործընթացներին: Գնահատելի են ձեր ջանքերը տարբեր երկրների պետական և քաղաքական կառույցների ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին բևեռելու և ճշմարտությունը համայն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ՝ նպաստելով աշխարհի որևէ կետում ցեղասպանության ահավոր ոճիրի կրկնության կանխարգելմանը»:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ չափազանց կարևոր է ոչ միայն մեր պայքարին նոր թափ հաղորդելը, այլև այն առավել կազմակերպված և գիտական հիմքերի վրա դնելը: Ցեղասպանությունից անցել է շուրջ 100 տարի, մնացել են ցեղասպանության վերքերն ու հետևանքները, սակայն, ի հեճուկս ցեղասպանություն գործած Թուրքիայի, հայ ժողովուրդն այսօր կա, ունի երկու պետություն և հզոր Սփյուռք, ուստի պատմական արդարության վերականգնման ուղղված մեր պայքարը դեռ առջևում է»:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՄԻԵԴ-ի դատավոր Ալվինա Գյուլումյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Շնորհավորելով համաժողովի մասնակիցներին ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ՝ բանախոսները կարևորեցին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում հետագա անելիքները իրավական հարթությունում: Միջազգային մարտահրավերներին դիմակայելու համար կարևորվեց միջազգային իրավունքի երիտասարդ մասնագետների պատրաստումը, ովքեր կներկայացնեն հարցի իրավական քննարկումը միջազգային ատյաններում: Համաժողովը նոր խթան կհանդիսանա «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ստեղծված պետական հանձնաժողովի և Սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնաժողովների առավել արդյունավետ գործունեության համար:

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և միջազգային իրավական միտքը» թեմայով նիստի ընթացքում քննարկվեցին միջազգային ատյաններում Հայ Դատի իրավական լուծման հարցը բարձրացնելու նպատակահարմարության, պահանջատիրության ձևակերպման, համարժեք գույքային և տարածքային փոխհատուցման, հետևանքների վերացման և այլ հարցեր: Իրավաբանները անդրադարձան նաև Սևրի և Կարսի միջազգային պայմանագրերի իրավական հետևանքների, մարդու իրավունքների ոլորտում որպես առաջին միջազգային պայմանագիր Ժնևյան կոնվենցիայի հետադարձ ուժի կիրառման, պետական հանցագործությունների հանդեպ միջազգային իրավահաջորդության հետ կապված հիմնախնդիրներին:

Համաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. Իրականության պարադիգմները և մարտահրավերները» գրքի շնորհանդեսը: Համաժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Համաժողովն իր աշխատանքները կշարունակի հուլիսի 6-ին:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
4. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
5. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
6. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
7. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
8. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
9. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
10. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: