ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեկնարկեց «Արի տուն» 2014թ ծրագիրը

16 հունիսի, 2014 | 09:12

ari tun 2014Հունիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի առաջին փուլի բացման արարողությունը: Ծրագրի մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին, ուսուցիչներին, վարչական շրջանների պատասխանատուներին, հյուրընկալ ընտանիքներին, կարևորեց նրանց դերը «Արի տուն» ծրագրի կայացման գործում: Նախարարը կոչ արեց այս հնարավորությունն առավելագույնս օգտագործել՝ հասակակիցների հետ ընկերանալու, Հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու համար: Նախարարը հորդորեց լավ սովորել մայրենին և հայրենի երկրի պատմությունը, կարևորեց, որ աշխարհի բոլոր ծայրերում նրանք լինեն գիտելիքներով հարուստ և մրցունակ երիտասարդներ:

Ավանդույթի համաձայն՝ նախարար Հ.Հակոբյանը ծրագրի մասնակիցներից մեկին՝ Թուրքմենստանից ժամանած տասներեքամյա Սամվել Հայրապետյանին, հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով վերնաշապիկը և գլխարկը:

Ելույթով հանդես եկավ և ծրագրի կազմակերպիչներին իր շնորհակալական խոսքն ասաց Սուխումի շրջանի Յաշթխուայի թիվ 1. դպրոցի ուսուցչուհի Տիգուշ Հարությունյանը, ով Աբխազիայից ժամանած մասնակիցների խմբի ղեկավարն է:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և արդի տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:

Նշենք, որ «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցում են 65 պատանիներ և աղջիկներ 5 երկրից: Ծրագրի բացմանը ներկա էին նաև հյուրընկալ ընտանիքների անդամներ:

aritun.am


Առնչվող նյութեր
1. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
2. «ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:
3. ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը
4. Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի ավարտը-Տեսանյութ, լուսանկարներ
5. «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը Երեւանում
6. ,,Արի տուն,, ծրագիրը սկսվում է ութ փուլով ՝ հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 27-ը
7. Հունիսի 12-ից սկսվում է սփյուռքի երիտասարդության համար նախատեսված ՙԱրի տունՙ ծրագիրը
8. «Արի տուն» 2016թ.-ին սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն
9. Կայացավ ..Արի տուն.. ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
10. Կայացավ «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին փուլի բացումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: