ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը

15 հուլիսի, 2014 | 11:52

IMG_6586Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: «Արի տուն»2014թ ծրագրի չորրորդ փուլին մասնակցելու համար Հայրենիք են ժամանել 206 պատանի և երիտասարդ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից, Չեխիայից, Լիբանանից, Սիրիայից, Կիպրոսից, Իսրայելից, Թուրքիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից:

Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Ողջունելի է, որ որոշել եք ձեր ամառային հանգիստն անցկացնել Մայր Հայրենիքում: Այս երկու շաբաթների ընթացքում կբարեկամանաք և այդ մտերմությունը կշարունակեք նաև հետագայում: Ծրագրի շրջանակներում կայցելեք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Եռաբլուր պանթեոն, պատմական և տեսարժան վայրեր: Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ խորհրդանշական տարելիցը, և մենք ձեզ հետ միասին ենք պայքարելու հանուն պատմական արդարության վերականգնման»: Նախարարը հորդորեց մասնակիցներին խոսել միայն հայերեն և ծրագրի ավարտին հեռանալ Հայրենիք վերադառնալու պայմանով:

Ավանդույթի համաձայն՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ծրագրի մասնակիցներից մեկին՝ Կիպրոսից ժամանած 13-ամյա Ռուբեն Հովհաննիսյանին, հագցրեց «Արի տուն» տարբերանշանով շապիկ և գլխարկ:

Միջոցառման ընթացքում սփյուռքից ժամանած պատանիները հանդես եկան հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով: Ներկաներին իր երգով ողջունեց Շանթ հեռուստաընկերության «X ֆակտոր» հեռուստածրագրի՝ Տյումենի մասնակից Գևորգ Փաշայանը:

Ելույթներով հանդես եկան և հայապահպանությանն ուղղված այս ծրագրի կազմակերպման համար սփյուռքի նախարարությանը շնորհակալություն հայտնեցին սփյուռքից ժամանած պատանիների ծնողները և հյուրընկալ ընտանիքի անդամները:

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Նախորդ փուլերի նման այս փուլում ևս նախատեսվում է 4-օրյա ճամբարային ծրագիր Ծաղկաձորում:


Առնչվող նյութեր
1. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
2. «ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:
3. ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը
4. Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի ավարտը-Տեսանյութ, լուսանկարներ
5. «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը Երեւանում
6. ,,Արի տուն,, ծրագիրը սկսվում է ութ փուլով ՝ հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 27-ը
7. Հունիսի 12-ից սկսվում է սփյուռքի երիտասարդության համար նախատեսված ՙԱրի տունՙ ծրագիրը
8. «Արի տուն» 2016թ.-ին սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն
9. Կայացավ ..Արի տուն.. ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
10. Կայացավ «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին փուլի բացումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: